Լրահոս

05.06.2013 20:22


ԹԻՀԿ պարզաբանումը «Գնումների աջակցման կենտրոն»-ի արձագանքին

ԹԻՀԿ պարզաբանումը «Գնումների աջակցման կենտրոն»-ի արձագանքին

Ի պատասխան «Գնումների աջակցման կենտրոն» (ԳԱԿ) ՊՈԱԿ-ի արձագանքի՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ ՀԿ) հարկ է համարում տալ հետևյալ պարզաբանումները.
1) ԹԻՀԿ ՀԿ-ն իրականացնում է գնումների համակարգի մոնիտորինգ, որի շրջանակներում բողոքների մասով մոնիտորինգը հիմնվում է բացառապես պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վրա (www.procurement.am ): Մեր կողմից հրապարակման համար հիմք է հանդիսացել գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» բաժնում ներկայացված տեղեկատվությունը, ինչի արժանահավատության մասով ԳԱԿ-ի մոտ, ենթադրում ենք, որ տարակուսանք չպետք է լիներ:
2) Գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» բաժնում ներկայացված հայտարարությունների դիտարկումից երևում է, որ «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ն ս/թ. ապրիլի 4-ին ԳԱԿ է ներկայացրել բողոք: Չնայած նրան, որ, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, բողոքի քննությունը պետք է իրականացվի 20 օրացուցային օրվա ժամկետում, գնումների պաշտոնական կայքում մայիսի 30-ի դրությամբ որևէ պարզաբանում «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ հայտարարության ճակատագրի մասով առկա չի եղել: Ինչ վերաբերում է մեր հրապարակմանը ԳԱԿ-ի կողմից տրված պարզաբանմանը, ըստ որի գործը գտնվել է դատական վարույթում, ապա լավ կլիներ, որ դրա մասին տեղեկատվությունը մատչելի լիներ հանրության համար, ինչը կվկայեր օրենսդրական նորմերի և ժամկետների պատշաճ կատարման մասին:
3) Պարզաբանում ենք նաև, որ ԹԻՀԿ մոնիտորինգային ծրագրի մեթոդաբանությունը չի ենթադրում կայքէջում նման խնդիրների բացահայտման դեպքում դրանց վերաբերյալ դիմում ԳԱԿ -ին:

Այս խորագրի վերջին նյութերը