ՉԻ. «Հանրապետություն» կուսակցության նվերը Սերժ Սարգսյանին»
«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է մի հայտարարություն, որով դատապարտում է մի քանի օր առաջ Գորիսում կատարված ոճրագործությունը և միաժամանակ տեղեկացնում, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2001թ.՝ «Ռոբերտ Քոչարյանի կամքով»:
«ՉԻ» - Դե իհարկե, իսկ Սերժ Սարգսյանը, ինքներդ էլ հասկանում եք, Սուրեն Խաչատրյանի նշանակման հետ հեչ կապ չունի: Այդպես երբեմն լինում է: Ասենք՝ մեկը տուն է առնում ու մի քանի տարի անց չուլանում հայտանաբերում, ասենք, նախկին տանտիրոջից մնացած ինչ-որ անպետք իր: Սերժ Սարգսյանի հետ, փաստորեն, նույն բանն է տեղի ունեցել. պատահաբար հայտնաբերել է, որ Սյունիքի մարզպետը նախկին նախագահից հետո մնացել է տեղում, ու «զահլա չի արել» փոխի: Հիմա ինքը ի՞նչ մեղավոր է, հիմնական մեղավորը Քոչարյա՛նն է:
Ամեն ինչ կարծես հասկանալի է: Զարմանալի է միայն, որ Սերժ Սարգսյանի այս «ատմազկան» շրջանառության մեջ է դրվում «Հանրապետություն» կուսակցության միջոցով: Նման բան հաստատ նույնիսկ Էդուարդ Շարմազանովի մտքով չէր անցնի: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի համար դա իսկապես լուրջ նվեր է: