Հայերը բողոքեցին ռուսներից՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց
«Ինչո՞ւ եք մեր գազն ուզում թանկացնել։ Ի՞նչ եք ուզում Հայաստանից։ Ուզում եք Հայաստանն առանց հայերի՞ թողնել»,–այս հարցադրումներն են ուղղել «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այսօր տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ։
Նրանք ընդգծում են, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանն իր գործընկերոջ հետ այնպե սէ վարվում, որ նա թուլանա։
Բողոքի գործողության մասնակիցները պնդում են, որ ոչ միայն հնարավոր է գազի սակագինը չբարձրացնել, այլ անգամ իջեցնել։
Գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի գործողություն է նախատեսվում նաև հունիսի 7-ին՝ ժամը 10-ին, Սարյան 22 հասցեում գտնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ։

7or.am