Լրահոս

24.11.2010 10:17


Քաղաքագետ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր խնդիրը ռազմական գործողությունների չվերսկսումն է»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ հայաստանցիների ԵԱՀԿ Մինսկի խմբին չվստահելու հանգամանքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ «այն այս ամբողջ տարիների ընթացքում ցույց չի տվել, թե որքանով է ընդունակ այս կամ այն կերպով աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը, և տպավորությունն այնպիսին է, որ գլխավոր խնդիրը եղել է ռազմական գործողությունների չվերսկսումը»։ Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպվող հաճախակի դարձած հանդիպումներին՝ նա նշեց, որ դրանք արդյունք չտվող հանդիպումներ են։  «Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերը ոչ մի լուծման մեխանիզմներ չեն պարունակում և արտահայտում են միայն բարի ցանկություններ», - ասել է քաղաքագետը։ Ինչ վերաբերում է Աստանայում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին, Մելիք-Շահնազարյանը նշել է, որ ակնկալիքների մասին խոսելը դժվար է։ «Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները այնքան իրարամերժ են ու հակասող, որ այն ողղակի կդառնա քաղաքական հայտարարությունների հարթակ»,-նշել է քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը