Մասնագետ. «Բուժհաստատությունից դուրս կատարվող աբորտները վտանգավոր են առողջության համար»
Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքերով՝ Հայաստանում ամեն տարի մոտ 45 հազ. ծնունդ է գրանցվում, դրան զուգահեռ՝ մոտ 7 հազ. հղիության ընդհատում: Սա պաշտոնական թիվն է։ Իրականում այդ թիվն ավելի է մոտ 4 հազ.–ով, քանի որ հղիության արհեստական ընդհատման կանայք դիմում են նաև տան պայմաններում։ Գայանե Ավագյանը զգուշացնում է, որ բուժհաստատությունից դուրս կատարվող աբորտները վտանգավոր են առողջության համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ հղիության արհեստական ընդհատման պատճառով ամեն տարի աշխարհում մոտ 80 հազ. կին մահանում է, 300 հազ.–ը՝ հաշմանդամություն ձեռք բերում:
–Հայաստանում, բարեբախտաբար, մահերչունենք,–ասել է նա։
Նշենք, որ Հայաստանում հղիության արհեստական ընդհատում թույլատրվում է անել մինչև 12 շաբաթական հղիության դեմքում միայն:

–Հայաստանում, բարեբախտաբար, մահեր չունենք,–ասել է նա։

7or.am