Լրահոս

05.06.2013 16:06


Ակտիվիստներն իրե՛նց հանրային լսումն են կազմակերպել և հրավիրում են նաև Տիգրան Սարգսյանին ու Ռոբերտ Նազարյանին

Ակտիվիստներն իրե՛նց հանրային լսումն են կազմակերպել և հրավիրում են նաև Տիգրան Սարգսյանին ու Ռոբերտ Նազարյանին

«Եկե՜ք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնությունը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ բաց հանրային լսումներ է կազմակերպել։ Այն տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ ժամը 17։00–ին, Թեքեյան կենտրոնում:

Խմբի անդամները լսումներին մասնակցելու հրավերներ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, մի շարք նախարարների, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին, խմբակցությունների ղեկավարներին և պաշտոնատար այլ անձանց։

Հիշեցնենք, որ մայիսի 29–ին ՀԾԿՀ–ում կազմակերպված հանրային քննարկումը տապալվել էր։

Լուսանկարը՝ «epress.am»–ի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը