Աշխարհ

05.06.2013 16:25


Թուրքիայում ցույցերը չեն դադարում, ավելի են ծավալվում

Թուրքիայում ցույցերը չեն դադարում, ավելի են ծավալվում

Թուրքիայիում ցույցերը շարունակվում են արդեն հինգ օր: Չնայած որ երեկ փոխվարչապետ Բյուլենտ Արինչը ցուցարարների բողոքը արդարացի համարեց և ներողություն խնդրեց, որ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել, այդուհանդերձ բախումների ժամանակ ոստիկանությունը նորից է արցունքաբեր գազ և ջրանետներ օգտագործել:

Չնայած ցույցերը նախապես սկսվել էին Թաքսիմ հրապարակին հարակից Գեզիմ պուրակի պահպանման պահանջներով, շատ շուտով շարժումը հակակառավարական բնույթ ստացավ: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև՝ դադարեցնել երկրի իսլամականացման գործընթացը:

Անկարգությունների հետևանով երեք մարդ արդեն զոհվել է:

Ստամբուլից և Անկարայից բացի, շարժումը տարածում է գտել Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Գազինթեփում և Թուրքիայի այլ շրջաններում:

Իշխանությունների տվյալներով՝ հանգստյան օրերին Թուրքիայի 67 քաղաքներում ձերբակալվել է 1700 մարդ, իսկ իրավապաշտպանները հայտարարում են, որ ցույցերի պատճառով 2700 մարդ է տուժել, նրանցից շատերը գլխի շրջանում լուրջ վնասվածքներ են ստացել: Անկարգությունների հետևանքով կրած ընդհանուր վնասը իշխանությունները 37 մլն դոլլար են գնահատում:

Ցույցերին իր մասնակցության մասին է հայտարարել երկրի խոշորագույն՝ 240 000 անդամ ունեցող արհմիություններից մեկը՝ ԿԵՍԿ-ը, և երկօրյա գործադուլ է հայտարարել հունիսի 5-ին և 6-ին:

Եվս մեկ խոշոր արհմիություն` ԴԻՍԿ-ը, մտադիր է ցույցերին միանալ վաղվանից:

Այս խորագրի վերջին նյութերը