2010թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում “Ժամանակ” օրաթերթը, որի գլխավոր խմբագիրն Արման Բաբաջանյանն է, երեք հոդված է հրապարակել, որով փորձ է արվել արատավորել Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելա Քոչարյանի եւ որդու` Սեդրակ Քոչարյանի պատիվը:
Դատական լսումներից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ հոդվածներն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Եւ Արման Բաբաջանյանը հրապարակավ ընդունեց իր սխալը: Հունիսի 4-ին էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրին, որ “Ժամանակը” հերքումը տպագրել է մայիսի 22-ի համարում: Բնականաբար, շատերը ցանկություն ունեցան տեսնել այդ համարը, բայց մատնվեցին անհաջողության: Մենք եւս փորձեցինք ճշտել, թե ինչու հնարավոր չէ գտնել մայիսի 22-ի համարը, առավել եւս այն պատճառով, որ շատերը սկսեցին պնդել, որ հերքման տեքստ ընդհանրապես չի տպագրվել: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու է անհնար գտնել “Ժամանակի” այդ համարը, եւ ինչու են ոմանք պնդում, թե հերքումը չի տպագրվել: Իսկ պնդում են, քանի որ “Ժամանակը” իր տպագիր համարները տեղադրում է իր կայքում, իսկ մայիսի 22-ի համարում որեւէ հերքման տեքստ գոյություն չունի (issuu.com/zhamanakyerevan/docs/22.05.2013): Այսուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ Ազգային ժողովի գրադարանում գոյություն ունի “Ժամանակի” մայիսի 22-ի համարը` հերքման տեքստով: Իսկ ահա կայքում տեղադրված համարում, հենց այն էջում եւ անկյունում, որտեղ զետեղված է ներողության տեքստը, դրված է բոլորովին այլ նյութ (կից ներկայացվում է նույն համարի երկու տարբեր օրինակների լուսանկարները): Իսկ մեր շրջայցը կրպակներով ցույց տվեց, որ մայիսի 22-ի համարն իսկապես չեն ստացել: Ամենաուշագրավն այն է, որ մայիսի 22-ի համարը չի ստացել նաեւ Ազգային գրադարանը: Մեծ էր գրադարանի աշխատակիցների զարմանքը, որոնք եւս հայտնաբերեցին, որ թերթը չկա: Ավելին, նրանք ճշտեցին, որ թերթը ոչ թե գողացել են, այլ պարզապես չեն ստացել: Ի դեպ, “Ժամանակ” օրաթերթը չկար նաեւ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում: Հարց է առաջանում, թե Արման Բաբաջանյանը կրկին օրենք է խախտե ՞լ, թե ՞ գործ ունենք պատահականության հետ: Քաղաքացիական հասարակության կայացման մասին շարունակ թմբկահարող երիտասարդը փաստորեն իր ծանրակշիռ լուման է ներդրել կեղծիքի հաստատման եւ ամրապնդման գործին: Ուզում ենք հավատալ, որ այս ամենի հետ Բաբաջանյանը կապ չունի, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է կայքում տեղադրված մայիսի 22-ի համարում բացակայում հերքման տեքստը: չէ որ այնտեղ տեղադրվում է հենց տպագիր համարը, եւ ոչ էլեկտրոնային տարբերակը: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, ապա նրանք լիովին իրավունք ունեն կրկին պահանջել տպագրել նույն հերքումը: Եւ սա ամենամեղմ մոտեցումը կլինի այս խայտառակ պատմությանը: Չի բացառվում, որ այստեղ կարող է խոսք գնալ նաև քրեորեն դատապարտելի արարքի մասին: Բայց աա արդեն իրավաբանների գործն է: Այս ամենից հետո ակամա հիշում ես այն ամենը, ինչի մեջ վերջին տարիներին հայտնվել է Արման Բաբաջանյանը: Հիշեցնենք, որ նա բանակից ազատվելու համար փաստաթղթեր էր կեղծել եւ հայտնվել բանտում: Ստացվում է, որ տարիների ընթացքում Բաբաջանյանը չի փոխել իր բնավորությունը եւ սովորությունները: Կարծում ենք, որ հենց Արման Բաբաջանյանը պետք է լրագրողական հետաքննություն անցկացնի, պարզելու, թե ինչու մայիսի 22-ի համարն անհետացել է կրպակներից եւ գրադարաններից:
Մի կեղծարարի էպոպեա
2010թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում “Ժամանակ” օրաթերթը, որի գլխավոր խմբագիրն Արման Բաբաջանյանն է, երեք հոդված է հրապարակել, որով փորձ է արվել արատավորել Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելա Քոչարյանի եւ որդու` Սեդրակ Քոչարյանի պատիվը:
Դատական լսումներից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ հոդվածներն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Եւ Արման Բաբաջանյանը հրապարակավ ընդունեց իր սխալը:
Հունիսի 4-ին էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրին, որ “Ժամանակը” հերքումը տպագրել է մայիսի 22-ի համարում: Բնականաբար, շատերը ցանկություն ունեցան տեսնել այդ համարը, բայց մատնվեցին անհաջողության: Մենք եւս փորձեցինք ճշտել, թե ինչու հնարավոր չէ գտնել մայիսի 22-ի համարը, առավել եւս այն պատճառով, որ շատերը սկսեցին պնդել, որ հերքման տեքստ ընդհանրապես չի տպագրվել:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու է անհնար գտնել “Ժամանակի” այդ համարը, եւ ինչու են ոմանք պնդում, թե հերքումը չի տպագրվել: Իսկ պնդում են, քանի որ “Ժամանակը” իր տպագիր համարները տեղադրում է իր կայքում, իսկ մայիսի 22-ի համարում որեւէ հերքման տեքստ գոյություն չունի (issuu.com/zhamanakyerevan/docs/22.05.2013):
Այսուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ Ազգային ժողովի գրադարանում գոյություն ունի “Ժամանակի” մայիսի 22-ի համարը` հերքման տեքստով: Իսկ ահա կայքում տեղադրված համարում, հենց այն էջում եւ անկյունում, որտեղ զետեղված է ներողության տեքստը, դրված է բոլորովին այլ նյութ (կից ներկայացվում է նույն համարի երկու տարբեր օրինակների լուսանկարները):
Իսկ մեր շրջայցը կրպակներով ցույց տվեց, որ մայիսի 22-ի համարն իսկապես չեն ստացել: Ամենաուշագրավն այն է, որ մայիսի 22-ի համարը չի ստացել նաեւ Ազգային գրադարանը: Մեծ էր գրադարանի աշխատակիցների զարմանքը, որոնք եւս հայտնաբերեցին, որ թերթը չկա: Ավելին, նրանք ճշտեցին, որ թերթը ոչ թե գողացել են, այլ պարզապես չեն ստացել: Ի դեպ, “Ժամանակ” օրաթերթը չկար նաեւ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:
Հարց է առաջանում, թե Արման Բաբաջանյանը կրկին օրենք է խախտե ՞լ, թե ՞ գործ ունենք պատահականության հետ: Քաղաքացիական հասարակության կայացման մասին շարունակ թմբկահարող երիտասարդը փաստորեն իր ծանրակշիռ լուման է ներդրել կեղծիքի հաստատման եւ ամրապնդման գործին: Ուզում ենք հավատալ, որ այս ամենի հետ Բաբաջանյանը կապ չունի, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է կայքում տեղադրված մայիսի 22-ի համարում բացակայում հերքման տեքստը: չէ որ այնտեղ տեղադրվում է հենց տպագիր համարը, եւ ոչ էլեկտրոնային տարբերակը: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, ապա նրանք լիովին իրավունք ունեն կրկին պահանջել տպագրել նույն հերքումը: Եւ սա ամենամեղմ մոտեցումը կլինի այս խայտառակ պատմությանը: Չի բացառվում, որ այստեղ կարող է խոսք գնալ նաև քրեորեն դատապարտելի արարքի մասին: Բայց աա արդեն իրավաբանների գործն է:
Այս ամենից հետո ակամա հիշում ես այն ամենը, ինչի մեջ վերջին տարիներին հայտնվել է Արման Բաբաջանյանը: Հիշեցնենք, որ նա բանակից ազատվելու համար փաստաթղթեր էր կեղծել եւ հայտնվել բանտում: Ստացվում է, որ տարիների ընթացքում Բաբաջանյանը չի փոխել իր բնավորությունը եւ սովորությունները:
Կարծում ենք, որ հենց Արման Բաբաջանյանը պետք է լրագրողական հետաքննություն անցկացնի, պարզելու, թե ինչու մայիսի 22-ի համարն անհետացել է կրպակներից եւ գրադարաններից:
Աղբյուրը՝ http://top-news.am/index.php?newsid=19309&ng=7&nt=1