Տիգրան Սարգսյանին առնչվող օֆշորային պատմության վրա իշխանության վերին օղակից ակնհայտորեն «տաբու» է դրված։ Իրենց անկախ, քաղաքացիական արժեքների ջատագով, թունդ ընդդիմադիր և խիստ հակաօլիգարխիկ համարող լրատվամիջոցներն ու իշխանությունների քաղաքական գործակալները կամ չեն անդրադառնում այս կոռուպցիոն սկանդալին, կամ հակավարչապետական դավադրության լույսի ներքո են «վերլուծություններ» ներկայացնում, կամ չեզոք դիրք գրավում։
Թվում է, թե 10 մլն դոլարի փողերի լվացման փաստը և գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող 30 մլն դոլարից ավել գնահատվող գույքի «քցման» պատմությունը պետք է լիներ լրատվա–փորձագիտա–քաղաքական շրջանակների թիվ մեկ քննարկման թեման, քանզի ՀՀ անկախության 22–ամյա պատմության ընթացքում ոչ մի վարչապետ այսպիսի իրավիճակում չի հայտնվել, և ոչ մի վարչապետ այսքան ակնհայտ փաստով չի բռնվել։ Մինչդեռ թեմային անդրադառնում են հատուկենտ լրատվամիջոցներ (քաղաքական ուժերի պահվածքն առանձին քննարկման առարկա է), իսկ ահա վերոնշյալ սուբյեկտները խուլ ու համր են դարձել։
Մասնավորապես՝ առավոտից–երեկո կոռուպցիայի դեմ պայքարից խոսող և քաղաքացիական արժեքներից ճամարտակող «1in.am», «lragir.am» կայքերն ու «Հայկական ժամանակ» թերթը «պատահաբար» շրջանցում են վարչապետի թեման. չկան «լավաշ»–վերլուծություններ, կորել է հակակրիմինալ պաթոսը, անհետացել է հակաօլիգարխիկ էնտուզիազմը։ Լեզուները քարկապ է ընկել, իսկ համակարգչի ստեղնաշարը հրաժարվում է ենթարկվել։
Լրատվա–փորձագիտա–քաղաքական հայտնի շրջանակների մոտ այսպիսի «լռության սիմֆոնիա» և համահաճախորդական համերաշխություն արձանագրվեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդու «տղերքը» կրակեցին Խաչատուր Սուքիասյանի եղբոր ոտքին ու գլխից վիրավորեցին Վանո Սիրադեղյանի նախկին թիկնապահ Սուրեն Սիրոնյանի եղբորը։ Այն օրերին էլ միայն մեկ–երկու լրատվամիջոց թեման տաք պահեց։ Իսկ ահա նիկոլփաշինյաններին ու արմանբաբաջանյաններին պատկանող «mutit.am»-ները լուռ էին՝ ինչպես համավոր հարսը հարսանեկան առաջին գիշերվանը նախորդող խնջույքի ժամանակ։ Սրանց լեզուները բացվեց, և «չոր» լուր տվեցին միայն այն ժամանակ, երբ Սաշիկի որդու մասնակցությամբ կռիվ կինոն «ջրվեց», իսկ Խ. Սուքիասյանի մյուս եղբայրը մասնակցեց Սերժ Սարագսյանի հետ գործարարների հանդիպմանը։ Ինչևէ։
Հիմա միայն մանկապարտեզի երեխաները կարող են գլխի չընկնել, թե ինչն ինչոց է մեր լրատվական դաշտում։ Բանականություն ունեցողների համար պարզ է, որ իշխանությունների ստեղծած գեբելսյան քարոզչամեքենան փորձում է ընդդիմադիրից ավելի ընդդիմադիր հռետորաբանության միջոցով լղոզել լրատվական դաշտը, սակայն լինում են դեպքեր, երբ «շուստրի» աղվեսները երկու ոտքով են թակարդն ընկնում։ Վարչապետի անվան հետ կապվող աննախադեպ կոռուպցիոն սկանդալն այդ դեպքերից է։
Ճիշտ է, բանակից փախչելու արդյունքում «քաղբանտարկյալ» դարձած Արման Բաբաջանյանը և «թունդ հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակում են քննադատել իշխանությանը, վրա տալ Սերժ Սարգսյանին ու բացասական գնահատել Տիգրան Սարգսյանի գործունեությունը, բայց՝ անորոշ ձևակերպումներով և «Ինչո՞ւ Սերժը կուլակաթափ չի անում իշխանության չար թևին և ինչու՞ Տիգրանը լավ չի պայքարում օլիգոպոլիաների դեմ» կոդի շրջանակներում։ Իսկ այ, օֆշորի թեման պարոնայք «արևմտամետներն» ու «քաղաքացիականները» չեն նկատում կամ էլ Լիսկայի նման քնով են անցել, թե չէ մի 20 հոդված կշարին վարչապետի գլխին։
Դատելով ամենից՝ «1in.am»–ներն ու նիկոլփաշինյանները վարչապետ Տիգրան Սարգսյանի համար փաստաբանություն անելու ուրույն ձև են գտել։ Սրանք աղմկում են ցանկացած այլ թեմայով և «թունդ» քննադատական հոդվածներ հրապարակում Լիսկայի, Սերժի և նույնիսկ վարչապետի մասին, սակայն շրջանցում են օֆշորի պատմությունը։ Ասել է թե՝ փորձում են տեղեկատվական աղմուկ ստեղծելու միջոցով շեղել հանրային ուշադրությունը շատ կոնկրետ քրեական հանցակազմ պարունակող պատմությունից։
Ուշագրավն այն է, որ Տիգրան Սարգսյանին անուղղակիորեն պաշտպանելու և գեղամյանաբար փաստաբանություն անելու առաջամարտիկի դերը ստանձնել է մարտի 1–ի թեմայով կոկորդիլոսի արցունքներ թափող Նիկոլ Փաշինյանը, ով փորձում է մի քանի հարթություններով ծառայություններ մատուցել իշխանություններին ու ձեռքի հետ էլ «աչոկներ» հավաքել։ Ասել է թե՝ Նիկոլը փորձում է համատեղել հաճելին օգտակարի հետ։ Նա հիմա «դարի բացահայտումներով» է հանդես գալիս ու արմատական դիրքերից քննադատում ... ՀԱԿ–ին ու ԲՀԿ–ին (ընդ որում՝ ՀԱԿ–ի մասով Նիկոլն առաջնորդվում է Բաղրամյան 26–ից «անկախ» լրատվամիջոցներին ու քաղաքական դաշտի «դհոլներին» իջեցված շրջաբերականի համաձայն՝ օգտագործելով «ՀԱԿԿ» ձևակերպումը)։
Պատկերացնո՞ւմ եք, վարչապետը միլիոնավոր դոլարների «քցոցիի» պատմության հերոսն է դարձել, իսկ Լիսկան հերթական սպանության կիզակետում է, բայց ահա ռեժիմի դեմ պայքարի աննկուն մարտիկ Նիկոլը, այս թեմաները թողած, որոշել է բռնել գլխից ու շրջանառության մեջ դրել «Ես ուզում էի մարտի 1–ի զոհերի հարազատներին Սերժի միջոցով փոխհատուցել, բայց չար ՀԱԿ–ը թույլ չտվեց դա անել՝ դավադրաբար համագործակցելով ԲՀԿ–ի հետ» էժանագին հեքիաթը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Մի՞թե Տիգրան Սարգսյանի հետ երկրի սոցիալ–տնտեսական զարգացման տեսլականներից խոսող Նիկոլը ժամանակ չի գտնում «Հայկական աշխարհի» ճարտարապետի հետ նաև օֆշորի թեման շոշափելու կամ կարծիք հայտնելու համար։ Պարզվում է՝ ոչ։ Քանզի Նիկոլն ինքն է այս թեմայի շրջանակներում հայտնվել օֆշորում՝ ազատվելով վարչապետի մասնակցությամբ փողերի լվացման գործի մասին խոսելու հնարավորությունից։
Նիկոլին երկրորդական հարց է թվում նաև Լիսկայի գործը։ Նա աղմկում է ՀԱԿ–ից ու ԲՀԿ–ից և ընթերցողներին զբաղեցնում՝ ՀԱԿ խմբակցության ներսում ունեցած իր արկածների մասին պատմելով։ Բա հո «կակոյ նիբուծ» «ատկատներից» կամ սպանությունից չէ՞ր խոսելու Արթուր Բաղդասարյանի պես ՀԺ–ի հատուկ թղթակցի վերածված Նիկոլ Փաշինյանը։
Այ մարդ, գոնե Լիսկայի պահով հո «տաբու» չկա, կարող էր չէ՞ Լիսկայից խոսել Նիկոլն ու էլի «աչոկներ» հավաքել։ Բայց չէ, ինքը շարունակում է պայքարը ... ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։
Լավ մեկը չկա՞, որ Նիկոլին հուշի, որ նա ճիշտ կանի, եթե շտապ կապվի քաղաքական դիակ դառնալու «մոմենտով» իր բախտակից ու ամերիկաներում դեգերող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ու «իրավատիրոջը» կանչի Հայաստան, քանզի Լիսկայի թեման կրկին արդիական է դարձել, և կարելի է 64–հոգանոց հանրահավաք հրավիրել ու Լիսկայի արձակուրդ գնալը ներկայացնել որպես «Բարևի» հեղափոխության հաղթանակ և ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ։ Այդպես գոնե «Բարևի» հեղափոխականներ Րաֆֆին ու Նիկոլն ինչ որ արդյունք արձանագրած կլինեն, թե չէ անհարմար բան է ստացվում։
Ի դեպ, ի՞նչ «խեր–խաբար» կա Նիկոլի «քաղաքացիական պայմանագրից»։ Բացի Աշոտյան Արմենից ուրիշ մարդ հավանե՞լ է այդ փաստաթուղը, թե միայն ՀՀԿ–ական նախարարին այն դուր եկավ, այն էլ՝ «Մեր տղուն առաջ բրդենք» ծրագրի շրջանակներում։
Ի՞նչ ճակատագրի արժանացավ Նիկոլի մյուս հանճարեղ նախագիծը՝ Րաֆֆու «պապայությամբ» ստվերային կառավարություն կազմելն ու իշխանություն վերցնելը։ Ախր շատ ուժեղ ծրագիր էր, է՜։ Ափսոս, Րաֆֆին համը հանեց՝ «զորավարի» հետ աղոթքի գնալով, թե չէ հիմա մենք ազատ և երջանիկ Հայաստանում էինք ապրելու։ Համարյա Սերժի «ապահով Հայաստանի» պես մի երկրում։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Երբ Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքագիտական վերլուծություն ներկայացրեց ԲՀԿ–ի մասով, Նիկոլ Փաշինյանն իր թերթով սկսեց ձայնակցել գեբելսյան քարոզչամեքենային և աշխատել ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի դեմ։
Բոլորին էլ պարզ էր, որ ՀԱԿ առաջնորդի վերլուծության նպատակը գործնական քաղաքականության մեջ ՀՀԿ–ին մենաշնորհից զրկելն ու փոփոխությունների գնալն էր, բայց արի ու տես, որ «թունդ ընդդիմադիր» Նիկոլը դեմ էր դրան։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ ԲՀԿ–ՀԱԿ համագործակցության մոլի հակառակորդ ներկայացող և միաժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի անդամ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը ծպտուն չէր հանում ԱԺ ընտրությունների քարոզչական փուլում և «մոռացել» էր, որ ինքը սկզբունքորեն չի ընդունում ԲՀԿ–ին, քանզի Օսկանյանը մարտի 1–ին ասուլիս է տվել, իսկ Ռուբեն Հայրապետյանի կուռացիայի տակ գտնվող Անդրանիկ Քոչարյանն էլ «բոչկա» է գլորել ԲՀԿ–ի դեմ։
Նիկոլը լուռ էր ու չէր քննադատում ՀԱԿ–ին նաև այն ժամանակ, երբ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն միասնական շտաբ ստեղծեցին։ Մինչդեռ սկզբունքային գործիչը պետք է իր անհամաձայնությունը հայտներ և հրաժարվեր ՀԱԿ–ի ցուցակում հայնտվելուց։
Իսկ չէր խոսում Նիկոլն ու ամբողջությամբ տեղավորվել էր ՀԱԿ–ի գծի մեջ, քանզի նրա նպատակը ՀԱԿ–ի տնվորի կարգավիճակում պատգամավոր դառնալն էր։ Ընդամենը։
Նիլոկը գիտեր, որ եթե սերժահաճո կոդերով խոսի նաև բուն ընտրական փուլում, ապա նրան պարզապես դուրս կշպրտեն ՀԱԿ–ի ցուցակից։ Իսկ դա չէր մտնում բարոյականության դիրքերից հանդես եկող Նիկոլի ծրագրերի մեջ, քանի որ այդպիսով նա պատգամավորի մանդատ չէր ստանա։
Հիմա Նիկոլն արդեն վերադարձել է նախկին հռետորաբանությանը և ընդդիմադիր դիրքերից պայքարում... ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Իրոք որ, մարդը «սկզբունքային» գործիչ է։
Տիգրան Սարգսյանի փաստաբանները

Ափսոս էր տղան։