Հունիսի 8-ին և 9-ին` ժամը 17:00-21:00-ին, Մ. Բաղրամյան 21 հասցեում գտնվող Սիրահարների այգում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է բարեգործական միջոցառում:
Միջոցառման նպատակը 6 տարեկան Մարիամ Այվազյանի վիրահատության համար դրամահավաքն է: Ակցիայի ընթացքում երեխաներին զբաղեցնելու և ուրախացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել պարի խմբի ելույթ, խաղեր, նվերների հանձնում, քաղցրավենիքի և խմորեղենի հյուրասիրություն, արձանիկների ներկում, նկարչություն, ինչից հետո այգին կզարդարվի երեխաների նկարներով:
Այս միջոցառումը «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության կողմից կազմակերպվող թվով երկրորդ նման միջոցառումն է: Կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին անցկացնելու հաճելի ժամանակ և դրանով իսկ բարի գործ կատարելու և կոչ է անում անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների նկատմամբ:
Փոքրիկ Մարիամը 6 տարեկան է: Ի ծնե տառապում է գանգադիմային հիվանդությամբ, ախտորոշումը՝ «Կռուզոնի» գանգադիմային դիզոստոզ: Երեխայի մոտ հիվանդությունը նկատվել է ծնվելուց անմիջապես հետո: Հետագայում հիվանդությունն ավելի է խորացել: Այն արտահայտվում է ներգանգային բարձր ճնշմամբ, ինչի հետեւանքով աչքերը դառնում են խիստ արտահայտիչ եւ դուրս են գալիս ակնախոռոչներից: Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Մոսկվայում, քանի որ ՀՀ-ում նման վիրահատություն չի իրականացվում: Անհրաժեշտ գումարը բավական մեծ է, որքան՝ ծնողները հստակ չգիտեն, քանի որ երեխան նախ պետք է հետազոտվի: Երեխայի նկարն ու բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ՝ (https://www.facebook.com/media/set/?set=oa.538512472855065&type=1)
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Areximbank – 23800 27361020100 : Հաշվեհամարները բացված են փոքրիկի մոր՝ Լուսինե Մուրադանի անունով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝ www.facebook.com/groups/LSAC.NGO/ :
«Նվիրե՛նք անհոգ մանկություն» խորագրով բարեգործական միջոցառում-դրամահավաք
Հունիսի 8-ին և 9-ին` ժամը 17:00-21:00-ին, Մ. Բաղրամյան 21 հասցեում գտնվող Սիրահարների այգում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է բարեգործական միջոցառում:
Միջոցառման նպատակը 6 տարեկան Մարիամ Այվազյանի վիրահատության համար դրամահավաքն է: Ակցիայի ընթացքում երեխաներին զբաղեցնելու և ուրախացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել պարի խմբի ելույթ, խաղեր, նվերների հանձնում, քաղցրավենիքի և խմորեղենի հյուրասիրություն, արձանիկների ներկում, նկարչություն, ինչից հետո այգին կզարդարվի երեխաների նկարներով:
Այս միջոցառումը «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության կողմից կազմակերպվող թվով երկրորդ նման միջոցառումն է: Կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին անցկացնելու հաճելի ժամանակ և դրանով իսկ բարի գործ կատարելու և կոչ է անում անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների նկատմամբ:
Փոքրիկ Մարիամը 6 տարեկան է: Ի ծնե տառապում է գանգադիմային հիվանդությամբ, ախտորոշումը՝ «Կռուզոնի» գանգադիմային դիզոստոզ: Երեխայի մոտ հիվանդությունը նկատվել է ծնվելուց անմիջապես հետո: Հետագայում հիվանդությունն ավելի է խորացել: Այն արտահայտվում է ներգանգային բարձր ճնշմամբ, ինչի հետեւանքով աչքերը դառնում են խիստ արտահայտիչ եւ դուրս են գալիս ակնախոռոչներից: Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Մոսկվայում, քանի որ ՀՀ-ում նման վիրահատություն չի իրականացվում: Անհրաժեշտ գումարը բավական մեծ է, որքան՝ ծնողները հստակ չգիտեն, քանի որ երեխան նախ պետք է հետազոտվի: Երեխայի նկարն ու բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ՝ (https://www.facebook.com/media/set/?set=oa.538512472855065&type=1)
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Areximbank – 23800 27361020100 : Հաշվեհամարները բացված են փոքրիկի մոր՝ Լուսինե Մուրադանի անունով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով կազմակերպության
ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝ www.facebook.com/groups/LSAC.NGO/ :
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ