Լրահոս

06.06.2013 09:36


Իրական ժամանակում՝ ՃԿԿ-ի մոնիտորի վրա

Իրական ժամանակում՝ ՃԿԿ-ի մոնիտորի վրա

Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջը անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով անհրաժեշտ տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ավելի վաղ ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի տվյալների իրական ժամանակում հաղորդումն ԱԻՆ ՃԿԿ:

Այս խորագրի վերջին նյութերը