Լրահոս

06.06.2013 10:12


Չարաշահումներ Արարատի մարզպետարանում

Չարաշահումներ Արարատի մարզպետարանում

«Չորրորդ Ինքնիշխանությունը» գրում է, որ տևական ժամանակ Արարատի մարզպետարանում ստուգումներ են իրականացվում։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում աշխատանքից հեռացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը։ «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վիրաբյանի՝ աշխատանքից հեռացման պատճառը եղել է մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետևանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել իրենց հասանելիք դիզվառելանյութը։

«ՉԻ»-ն փորձեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից՝ Լոնդիկից, պարզաբանումներ լսել այս ամենի կապակցությամբ, սակայն նրա բջջային հեռախոսին պատասխանող երիտասարդն ասաց, որ մարզպետը խորհրդակցության է եւ խորհուրդ տվեց զանգահարել «լրատվականի բաժնի պետին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը