Լրահոս

06.06.2013 08:31


Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հունիսի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս ՌԴ-ում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները եւ դրանցում բարձրացված հարցերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական եւ այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը