Ալեքսանդր Արզումանյան. «Անընդունելի է, երբ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ-ի կարգավորումը իրար են կապում»
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողներին ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ-ի կարգավորումն առանձին հարթությունում գտնվող հարցեր են, և անընդունելի մոտեցում է, երբ այդ երկուսն իրար են կապում։ Իսկ եթե հայ-թուրքական հարաբերություններն անդրադառնան ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացի վրա, ապա դա կլինի հայկական արտաքին քաղաքականության մեծագույն կորուստներից մեկը.
-Եթե մենք ԼՂ-ի հակամարտության կարգավորումը պայմանավորենք Թուրքիայի հետ հարաբերություններով, դա անընդունելի մոտեցում է Հայաստանի համար։ Դա չի կարող դրական արդյունքի բերել, և դա են փորձում այսօր փաթաթել հայակական կողմին։ Դա հետևանք է այն բանի, որ այսօր Հայաստանի իշխանություններն այնքան թույլ են, այնքան ոչ լեգիտիմ, որ իրենց լեգիտիմությունն ապահովելու համար պատրաստ են ցանկացած զիջման գնալու, այդ թվում՝ նաև Հայաստանի ազգային շահերին հակասող տարբեր մոտեցումների, ինչպիսիք են Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանավորելը Ղարաբաղի հարցի լուծմամբ։
Հետաքրքիր է, բայց 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ՀայաստանիևԹուրքիայիհարաբերություններըչենկարգավորվելու,ևհայ-թուրքականսահմանըչիբացվելու, քանիդեռէականառաջընթացչիարձանագրվելղարաբաղյանհակամարտությանլուծմանհարցում։ Ու թեև նշել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են գնալ աննախադեպ զիջումների, սակայն այս երկու հարցերն իրար կապելու մեջ դրական տարրեր էր տեսել. «Այս ամենով հանդերձ, թեկուզ՝ նման տխուրարդյունքով ավարտված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրականտարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդկարգավորմանպայմանավորումըհայ-ադրբեջանականհարաբերություններումակնկալվողտեղաշարժով, որոշհողէստեղծումղարաբաղյանհակամարտությանկարգավորմանգործընթացիխթանմանհամար։ Դրական պետք է համարել նաև դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելիակտիվորենուանկողմնակալկերպովներգրավվելինչպեսհայ-թուրքականհարաբերությունների, այնպեսէլղարաբաղյանհակամարտությանկարգավորմանգործընթացում»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ալեքսանդր Արզումանյան. «Անընդունելի է, երբ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ-ի կարգավորումը իրար են կապում»
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողներին ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ-ի կարգավորումն առանձին հարթությունում գտնվող հարցեր են, և անընդունելի մոտեցում է, երբ այդ երկուսն իրար են կապում։ Իսկ եթե հայ-թուրքական հարաբերություններն անդրադառնան ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացի վրա, ապա դա կլինի հայկական արտաքին քաղաքականության մեծագույն կորուստներից մեկը.
-Եթե մենք ԼՂ-ի հակամարտության կարգավորումը պայմանավորենք Թուրքիայի հետ հարաբերություններով, դա անընդունելի մոտեցում է Հայաստանի համար։ Դա չի կարող դրական արդյունքի բերել, և դա են փորձում այսօր փաթաթել հայակական կողմին։ Դա հետևանք է այն բանի, որ այսօր Հայաստանի իշխանություններն այնքան թույլ են, այնքան ոչ լեգիտիմ, որ իրենց լեգիտիմությունն ապահովելու համար պատրաստ են ցանկացած զիջման գնալու, այդ թվում՝ նաև Հայաստանի ազգային շահերին հակասող տարբեր մոտեցումների, ինչպիսիք են Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանավորելը Ղարաբաղի հարցի լուծմամբ։
Հետաքրքիր է, բայց 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու, և հայ-թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ Ու թեև նշել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են գնալ աննախադեպ զիջումների, սակայն այս երկու հարցերն իրար կապելու մեջ դրական տարրեր էր տեսել. «Այս ամենով հանդերձ, թեկուզ՝ նման տխուր արդյունքով ավարտված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաև դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
Արեգնազ Մանուկյան