Ձերբակալվել է զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը
«Փաստինֆոյի» փոխացմամբ՝ հունիսի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով, քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաև զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց, վերջինիցս պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: