Տիգրան Սարգսյանը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման չարաշահումների մեղավոր համարում է Ասիական բանկին
Ինչպես հայտնի է՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման հարցում ՀՀ վերահսկիչ պալատը լուրջ չարաշահումներ էր բացահայտել: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է անհապաղ բանակցություններ սկսել Ասիական զարգացման բանկի հետ։ Հանձնարարականը վարչապետը մասնավորապես տվել է ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, կապի և տրանսպորտի, արտաքին գործերի նախարարություններին:
Բացահայտված չարաշահումների պատճառով Հայաստանի նկատմամբ տույժ-տուգանքեր չկիրառվելու նպատակով վարչապետը նրանց հանձնարարարել է համապատասխան փոփոխություններ կատարել։ Նա ընդգծել է, որ ձգձգումների պատճառը Ասիական զարգացման բանկն է. հենց վերջինի նախաձեռնությամբ են բազմաթիվ մեթոդաբանական փոփոխություններ կատարվել նախնական պայմանագրի մեջ։
–Անհրաժեշտության դեպքում ես նույնպես կարող եմ մասնակցել բանակցություններին,-ասել է Տ. Սարգսյանը:

7or.am