Լրահոս

06.06.2013 12:56


Իշխանական մամուլը, մոռանալով Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը, Լիսկայի պաշտոնաթողության գովքն է անում

Իշխանական մամուլը, մոռանալով Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը, Լիսկայի պաշտոնաթողության գովքն է անում

Գաղջ մթնոլորտ է բոլոր ոլոլորտներում...
Նայում եմ հայաստանյան մամուլը ու հասկանում, որ այս իշխանությունները մեզ պարզապես ձեռ են առնում... Ու այդ ցինզիմը օր օրի ավելի մեծ մասշտաբներ է ստանում:
Իշխանական մամուլը երեկվանից, խախտելով իրավական բոլոր նորմերը, հրապարկում է Սյունիքի մարզպետարանի տարծած հայտարարությունը, որտեղ ինչ–որ կռիվ-կռիվ կինո է նկարագրված, որում զարմանլիորեն Բուդաղյան եղբայրների վրա կրակողները չեն երևում։ Այդ ընթացքում մարզպետը, որը հայտնի է իր բռնապետ լինելով, տանը քնած էր կամ TV էր նայում՝ չլսելով իր բակում արձակվող կրակոցների ձայնը, իսկ մարզպետի տիկինը՝ որպես իրական հայեցի կին, ինքնազոհաբար նետվում էր հրացանների վրա՝ փորձելով պաշտպանել յուր օջախը... Մի իսկական կրիմինալ դրամա... Ու այս բոլոր լղոզվածություններից ու օրինախախտումներից հետո մարզպետին ազատում են աշխատանքից... Օ ՜, ինչպիսի կառավարական կամք։ Ու կրկին ամբողջ իշխանական մամուլը, մոռանալով այդ նույն կառվարության ղեկավար Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը, Լիսկայի պաշտոնաթողության գովքն է անում, իհարկե՝ ազատ մամուլի սիրելի ձևով ՝ իշխանական գովազդ քողարկված ձևով:

Այս ամբողջ ցինիզմի գագթնակետը, իհարկե, բոլշևիկ հեղափոխական գործիչ Սերժ Սարգսյանի բոցաշունչ ճառն է հարևան ադրբեջանական բռնապետական իշխանությունների դեմ...

Տաթևիկ Պողպատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը