Բնապահպանները պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցումը
Ինչպես գիտեք, մայիսի 28-ին Կանաչ ջոկատը այցելել էր Գետահովիտ համայնք (http://www.youtube.com/watch?v=O1Yef7Tq0aI&feature=youtu.be), որից մի քանի օր անց մեծ ցավով տեղեկացանք, որ հունիսի 3-ին` ժամը 17:44-ին, Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր–2» ՓՀէԿ-ի շինհրապարակում էքսկավատորի վրա 30 տոննա կշռող ժայռաբեկոր է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 26-ամյա Ա. Խալաթյանը…
«Ինժեներ-երկրաբան» ընկերության ղեկավար, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նշել է. «Ամբողջ Աղստևի հովիտը մենք ուսումնասիրել ենք։ Այնտեղ առկա են սողանքների առաջացման բոլոր պայմանները՝ լանջերի թեքություն, ճեղքվածքային գոտիներ, տեղումներ և այլն, սրանք բոլորն էլ սողանքի բուն են։ Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր նոր շինարարություն կարելի է կատարել միայն մանրակրկիտ ուսումնասիրելուց և հետազոտություն անցկացնելուց հետո։ «էդ ՀԷԿ-ի թույլտվությունը ո՞վ է տվել։ Ո՞վ է տվել երկրաբանական հետազոտության եզրակացություն։ Եթե դրանք չկան, կառուցողն էլ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ինչպե՞ս կարող են առանց առաջն առնելու, մարդկային զոհաբերությունների գնան»,–ասել է Ռուբեն Յադոյանը։ Երկրաբան Վոլոդյա Սիմոնյանն էլ պնդում է, որ այդ կիրճում ընդհանրապես վտանգավոր է ՀԷԿ-ի կառուցումը։ «Այդտեղ ժայռ կա, որ արդեն փլվում է, շերտերը խախտվել են։ Կան տեղեր, որ տեկտոնական խախտումների պատճառով ժայռերը առանձին բլոկների են վերածվել։ ՀԷԿ-ի աշխատանքի արդյունքում տատանումներ են լինում, որոնք երկարատև են և արագացնում են փլուզման պրոցեսները»,– թերթի հետ զրույցում ասել է Սիմոնյանը[1]։
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը 2012թ օգոստոսին 23-ին տվել էր դրական եզրկացություն այդ ՓՀԷԿ-ի առաջին նախագծին, որը 26.10.2012թ չեղյալ էր համարվել նախարարի 277-Ա հրամանով՝ Գետահովիտի բնակիչների և բնապահպանների իրավացի պահանջով, քանի որ նախագծում բերված տվյալները չէին համապատասխանում իրականությանը և կեղծ էին: Հետագայում ներկայացվեց նոր՝ փոփոխված նախագիծ, ինչի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումներից հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ «Հանրային լսումները անցան շատ վատ. Գետահովիտ գյուղի բնակիչների 99 տոկոսը դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը»: Մինչ այդ, 2012թ. նոյեմբերի 22–ին, 1077 գետահովիտցիների կողմից ստորագրված նամակ է հղվել նաև Սերժ Սարգսյանին՝ պահանջելով թույլ չտալ ՓՀԷԿ-ի կառուցումը։ Սակայն ավելի ուշ Գետահովտի գյուղապետը գրավոր կարծիք է ներկայացրել բնապահպանության նախարարություն` նշելով, որ «գյուղը հիմնականում կողմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը», նաև ինչի հիման վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ն 26.03.2013թ ստացել է ՓՀԷԿ-ի կառուցման նոր դրական եզրակացությունը:
Փաստորեն, կոպտորեն ոտնահարվել է գյուղացիների` ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ լինելու դիրքորոշումը, գյուղապետն ապօրինաբար իրեն իրավունք է վերապահել գրավոր կարծիք ներկայացնել ամբողջ գյուղի անունից, իսկ բնապահպանության նախարարության կողմից ՓՀԷԿ-ի կառուցման համար դրական եզրակացությունը տրվել է բազմաթիվ խախտումներով: Ավելին, գյուղի բնակիչներին վերջին մի քանի ամսվա ընթացքում ահաբեկել ու ճնշել են` ստիպելով չբարձրաձայնել իրենց դիրքորոշումը: Գյուղը կանգնած է բնապահպանական լրջագույն վտանգի առաջ. Խաչաղբյուր (Պաղջուր) գետը պատրաստվում են դնել խողովակների մեջ, շրջակա միջավայրը շարունակվում է ավերվել, սողանքային գոտիները մեծանում են, շինարարությունը կատարվում է Իջևանի արգելավայրում, հարևանությամբ աճում է Կարմիր գրքում գրանցված ծառատեսակ: Եվ այս ամենին գումարվեց խիստ ցավալի դեպք` «Մեգաէներջի»ի մահաբեր գործունեության արդյունքում այսօր արդեն զոհ ունենք…
Համահայկական բնապահպանական ճակատը այդ օրինախախտումների հետ կապված հանցագործության մասին 2013թ հունվարին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն վերջիններիս կողմից, ըստ էության, մեր կողմից բարձրացված հարցերը չեն դարձել լուրջ քննարկման առարկա: Ամիսներ շարունակ գործը «քնեցվում» է, իսկ մեղավորները դեռևս անպատիժ են: Ո՞վ է պատասխանատու այս բոլոր հանցագործությունների համար: Այս ամենը թույլ է տալիս մեզ արձանագրելու և հայտարարելու, որ իրենց մեղքի բաժինն ունեն և ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյանները, ովքեր առանց լուրջ և հիմնավորված ուսումնասիրությունների ընկերությանը տրամադրել են դրական եզրակացություն, և իրավապահ մարմինները՝ որոնք աչք են փակել այդ ապօրինությունների ու անօրինակությունների վրա:
Քանի՞ զոհ պետք է լինի, որպեսզի դադարեցվի այս մահաբեր ու բնավեր գործունեությունը:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցումը, պատասխանատվության ենթարկել թե´ ապօրինի որոշումներ կայացրած պետական պաշտոնյաներին, թե´ «ՄեգաԷներջի» ՍՊԸ-ի պատասխանատուներին, թե նախագիծը կազմած «ԷՌԱ» ՍՊԸ-ին:

[1] http://www.armtimes.com/42614
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)