ՀՀ օրենսդրության համաձայն՝ ս/թ. հուլիսի 1-ից դրոշմապիտակով պարտադիր դրոշմավորման են ենթակա ՀՀ տարածքում օտարման ենթակա տարայավորված ջուրը, գարեջուրը, ըմպելիքը, կոկտեյլը, հյութը։ Գործադիրը ՀՀ տարածքում արտադրված կամ ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակի հազար հատի արժեքը սահմանել է 3548 դրամ և դրանց ձեռքբերման նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացրել ավելի քան 3,5 մլրդ դրամ։ Դրոշմապիտակները հարկ վճարողներին են տրամադրվում դրանց ամբողջ արժեքը պետբյուջե վճարելու դեպքում։
Գործադիրը փոփոխություն է կատարել հարկային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանները սահմանող իր նախկին որոշման մեջ և սահմանել միջազգային փորձին համապատասխան տարբերանշանների նոր ձևեր։ Հաջորդ որոշմամբ սահմանվել են մաքսային ծառայողի համազգեստի ձևը և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը։
Տարայավորված հեղուկ ապրանքը կդրոշմավորվի