Թուրքիան Nabucco-ի վերաբերյալ պայմանավորվել է ԵՄ հետ
Թուրքիան չի հավակնում Nabucco գազամուղով դեպի Եվրոպա արտահանվող գազի 15 %-ի արտոնյալ գնով ձեռք բերմանը։ Այդ մասին գազամուղի շինարարության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման նախօրեին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը։
Թուրքիայի այդ նախապայմանը Ավստրիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Թուրքիայի միջև կասպյան ավազանից բնական գազը Եվրոպա տեղափոխելու վերաբերյալ միջպետական համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկն էր համարվում։
Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այսօր՝ Անկարայում։

Ըստ «Газета.Ru»-ի