Լրահոս

07.06.2013 10:59


102-ամյա գյումրեցին քաղաքապետարանից պահանջում է վերանորոգել իր բակի պատը

102-ամյա գյումրեցին քաղաքապետարանից պահանջում է վերանորոգել իր բակի պատը

Գյումրու ամենատարեց տղամարդը` Վարազդատ Մանուկյանը, բնակվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Հին Գյումրվա հսկա տներից մեկում նա թեև ապրում է միայնակ, սակայն նրան ամեն օր այցելում և խնամում է ծոռը: Իսկ իր 74- և 71-ամյա երկու որդիներն իրենց ընտանիքներով վաղուց բնակվում են արտերկրում: Մեր ուսումնասիրություններով՝ Վարազդատ Մանուկյանը գյումրեցի ամենատարեց տղամարդն է:

Ներկայացվող տեսանյութում ամենատարեց գյումրեցին խոսում է ոչ միայն այս պահին իրեն հուզող համար մեկ խնդրի, այն է` բակի վաղուց մի փոքր թեքվածություն ունեցող, հին քաղաքին հատուկ հաստությամբ կառուցված պատի վերանորոգման անհրաժեշտության, այլ նաև քաղաքի անցած օրերի անցուդարձի մասին: Վարազդատ Մանուկյանը պարբերաբար այցելում է քաղաքապետարան` իր բակի պատի վերանորոգման ակնկալիքով:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://youtu.be/OqEmRhGkdhE

Այս խորագրի վերջին նյութերը