ԲՀԿ–ի առաջատարությունը հաստատող հարցումը շահարկման համա՞ր է
Երեկ հրապարակվեցին բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցկացրած հարցման հայաստանյան արդյունքները, համաձայն որի հարցվածների 26%-ը խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և միայն 21%-ը՝ ՀՀԿ-ին։
Անդրադառնալով հարցման այս արդյունքին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»-ին ասել է.
-Ոչինչ, ի՞նչ անենք։
Նա նաև ավելացրել է, որ դրանք ընդամենը կանխատեսումներ են.
-Արդյունքները որոշվում են ընտրությունից հետո, իսկ մինչև ընտրությունները դրանք պարզապես շահարկման համար ցուցիչներ են ցույց տալիս։
Նշենք, սակայն, որ նույն այդ հարցման համաձայն՝ Սերժ Սարգսյանը գրեթե 3 անգամ ավելի շատ կողմնակիցներ ունի (28%), քան հաջորդ առավել ուժեղ հնարավոր թեկնածու Գագիկ Ծառուկյանը (10%)։ «Սա է՞լ է շահարկում»,-«7օր»-ի թղթակիցը հարցրել է Գ. Սահակյանին։
-Մենք չենք ուզում նման արդյունքներով քննարկումների մասնակցենք, բայց ի տարբերություն մյուսների՝ մենք դեռ աշխատում ենք և աշխատելու ենք մինչև վերջ,-պատասխանել է նա։

7or.am