Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն հաստատեց գազի նոր սակագինը՝ 1 խմ-իդիմաց 156 դրամ։ Այս սակագնում հաշվի է առնված նաև կառավարության կողմից 30% սուբսիդավորումը՝ սահմանին գազն արժենալու է 270 դոլար։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովոը որոշեց, որ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կսահմանվի 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ, հայտնում է «Սիվիլնեթը»:
Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն առաջարկում էր գազի սակագինը 132 հազ. դրամից բարձրացնել 221 հազ.–ի։ ՀԾԿՀ–ի որոշմամբ, փաստորեն, այդ սակագինը կբարձրանա մոտ 18%-ով:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հնարավոր է համարում, որ գազի սակագնի բարձրացման պատճառով հասարակական տրանսպորտի գինը բարձրանա 5%-ով:
Նշենք, որ ՀԾԿՀ–ի նիստը ուղեկցվել է հանձնաժողովի շենքի մոտ ընթացող բողոքի գործողությամբ։ Քաղաքացիներին թույլ չեն տվել մասնակցել նիստին, ինչի պատճառով վիճաբանությունէ սկսկվել։ Ցուցարարները ստիպված նստել են հանձնաժողովի մոտքի մոտ՝ խոչընդոտելով մարդկանց մուտքը շենք։ Բայց դա էլ չի օգնել, և հանձնաժողովը սկսել է իր նիստը ու հաստատել սակագինը։
Գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան
Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն հաստատեց գազի նոր սակագինը՝ 1 խմ-ի դիմաց 156 դրամ։ Այս սակագնում հաշվի է առնված նաև կառավարության կողմից 30% սուբսիդավորումը՝ սահմանին գազն արժենալու է 270 դոլար։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովոը որոշեց, որ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կսահմանվի 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ, հայտնում է «Սիվիլնեթը»:
Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն առաջարկում էր գազի սակագինը 132 հազ. դրամից բարձրացնել 221 հազ.–ի։ ՀԾԿՀ–ի որոշմամբ, փաստորեն, այդ սակագինը կբարձրանա մոտ 18%-ով:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հնարավոր է համարում, որ գազի սակագնի բարձրացման պատճառով հասարակական տրանսպորտի գինը բարձրանա 5%-ով:
Նշենք, որ ՀԾԿՀ–ի նիստը ուղեկցվել է հանձնաժողովի շենքի մոտ ընթացող բողոքի գործողությամբ։ Քաղաքացիներին թույլ չեն տվել մասնակցել նիստին, ինչի պատճառով վիճաբանություն է սկսկվել։ Ցուցարարները ստիպված նստել են հանձնաժողովի մոտքի մոտ՝ խոչընդոտելով մարդկանց մուտքը շենք։ Բայց դա էլ չի օգնել, և հանձնաժողովը սկսել է իր նիստը ու հաստատել սակագինը։
7or.am