«Հետքը» հոդված է պատրաստում գործարար Փայլակ Հայրապետյանի եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջեւ ծագած խնդրի շուրջ: Միակողմանիությունից խուսափելու եւ հոդվածն ամբողջական տեսքի բերելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին գրավոր հարցում ենք ուղարկել (հարցման մեջ նշել ենք նաեւ, որ հնարավորության դեպքում պատրաստ ենք եւ մեզ համար նախընտրելի է նշյալ թեմայի շուրջ հարցազրույց անցկացնել բանկի՝ խնդրին տեղյակ համապատասխան աշխատակցի հետ): Սակայն մինչ օրս բանկից միայն մեկ պատասխան ենք ստացել՝ հարցումն ուսումնասիրվում է, եւ նույնիսկ չեն էլ ասում՝ սպասե՞նք, ի վերջո, պատասխանելո՞ւ են, թե՞ ոչ: Ելնելով սրանից՝ ստիպված Հանեսյանին ուղղված հարցադրումները վերահասցեագրում ենք Ձեզ՝ իբրեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ:
«Ձորաղբյուր» ՍՊԸ-ն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից վարկ ստանալու ակնկալիքով 2009թ. ներկայացրել է բիզնես նախագիծ: Ո՞վ է կազմել այդ նախագիծը: Ճի՞շտ է, արդյոք, այն տեղեկությունը, որ այդ բիզնես նախագիծը 6000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմել է հենց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:
Բիզնես նախագծում նշված է, որ « ...բավականին վերջերս «Ձորաղբյուր» ՍՊԸ-ն մեծ մասնակցություն է ցուցաբերել «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի աշխատանքներում, որը Սիերա Լիոնեում կազմավորված ոսկու և ադամանդի հանք է... », «... Ընկերությունը առևտրական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ: 2008թ. «Ձորաղբյուր» ՍՊԸ-ն ընդլայնեց իր բիզնես հետաքրքրությունները հանքարդյունաբերության մեջ և մեծ ուշադրության արժանացավ «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի կողմից... » եւ այլն: Արդյոք բանկը վարկը տրամադրելիս ստուգե՞լ է նշյալ տեղեկությունների հավաստիությունը:
Մեր ուսումնասիրությամբ պարզել ենք, որ բիզնես նախագծում առկա են բազմաթիվ կեղծ տվյալներ: Ի՞նչ նպատակով են դրանք ներառվել ծրագրում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նշյալ բիզնես ծրագրի հիման վրա հատկացրել է 10,7 մլն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ «Ձորաղբյուր» ՍՊԸ-ն նույն ծրագրով ստանձնել է պարտավորություններ, թե երբ եւ ինչի վրա է ծախսելու հատկացվելիք վարկը: Արդյոք «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վերահսկե՞լ է, թե ինչպես է վարկառուն գումարները ծախսում, մանավանդ, որ գումարները տրամադրվել են մաս-մաս: Ասենք՝ գումարի երկրորդ մասը հատկացնելիս հետաքրքրվե՞լ եք, թե ինչ ճակատագրի է արժանացել առաջին մասը, կամ 7-րդ փոխանցումը կատարելիս պարզե՞լ եք, թե արդյոք առաջին 6 փոխանցումները ծառայե՞լ են նպատակին: Թե՞ բանկը վերահսկման նման լիազորություններ չունի:
Համաձայն Ձեր կողմից 26.02.2013թ. ՀՀ քաղաքացի Փայլակ Հայրապետյանին ուղղված գրության՝ վերոնշյալ վարկը տրամադրվել է «Ձորաղբյուր» ԱԿ-ին, մինչդեռ բիզնես ծրագրում ԱԿ-ի մասին ոչ մի բառ չկա, եւ խոսքը նույնանուն ՍՊԸ-ի մասին է: Ինչո՞ւ է գումարը հատկացվել «Ձորաղբյուր» ԱԿ-ին:
«Ամերիաբանկը» և Փայլակ Հայրապետյանի «գործը»
«Հետքը» հոդված է պատրաստում գործարար Փայլակ Հայրապետյանի եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջեւ ծագած խնդրի շուրջ: Միակողմանիությունից խուսափելու եւ հոդվածն ամբողջական տեսքի բերելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին գրավոր հարցում ենք ուղարկել (հարցման մեջ նշել ենք նաեւ, որ հնարավորության դեպքում պատրաստ ենք եւ մեզ համար նախընտրելի է նշյալ թեմայի շուրջ հարցազրույց անցկացնել բանկի՝ խնդրին տեղյակ համապատասխան աշխատակցի հետ): Սակայն մինչ օրս բանկից միայն մեկ պատասխան ենք ստացել՝ հարցումն ուսումնասիրվում է, եւ նույնիսկ չեն էլ ասում՝ սպասե՞նք, ի վերջո, պատասխանելո՞ւ են, թե՞ ոչ: Ելնելով սրանից՝ ստիպված Հանեսյանին ուղղված հարցադրումները վերահասցեագրում ենք Ձեզ՝ իբրեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ:
Խմբագիր՝ Էդիկ Բաղդասարյան
«Հետք» էլէկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր
Աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/27144/