Լրահոս

07.06.2013 15:39


«Ցնցողն այն էր, որ Ավետիք Բուդաղյանի վրա կրակելուց հետո բավականին ժամանակ անցուդարձ են անում ընկած մարդու կողքով»

«Ցնցողն այն էր, որ Ավետիք Բուդաղյանի վրա կրակելուց հետո բավականին ժամանակ անցուդարձ են անում ընկած մարդու կողքով»

Մինչեւ տեսանյութի հրապարակումը արդեն անդրադարձել էի, որ տեսանյութը կարող է մոնտաժված լինել, քանի որ մինչեւ հիմա մամուլում հայտնված լուրերով եղած տեղեկություններն իրար չեն համապատասխանում: Երեկ նայեցի տեսանյութը. նույն կարծիքին եմ, որ այն մոնտաժված է: Տրամաբանորեն հակառակը չէր էլ կարող լինել, քանի որ անհասկանալի կլիներ դա այսպես ազատորեն տարածելը: Իսկ եղած նյութի մեջ ամենաապշեցուցիչն ու ցնցողն այն էր, որ Ավետիք Բուդաղյանի վրա կրակելուց հետո բավականին ժամանակ անցուդարձ են անում ընկած մարդու կողքով, բայց ուշադրություն չեն դարձնում, թե ինչ վիճակում է: Մեկ էլ մի քանի րոպե հետո կադրում հայտնվում են մարդիկ, ու ինչ–որ մեկը փորձում է արհեստական շնչառություն տալ արդեն մահացած մարդուն: Հա, նյութից դատելով՝ Լիցկայի տանը ահագին էլ մարդ է եղել: Ո՞նց է, որ բոլորը արթուն էին, իսկ ինքը` քնած: Չնայած կարելի է մտածել, որ երեւի մարզպետը ծանր աշխատանքային օր է ունեցել: Հունիսի 1-ը, ախր, աշխատանքային էր…:

Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը