«Դատական բժիշկ-փորձագետը Պ. Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել»
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը ներկայացրել է որոշ փաստեր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի քրեական գործից։ Ըստ այդմ՝
Փորձագետների եզրակացություններից հետեւում է, որ. • Դատական բժիշկ-փորձագետը Պ. Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել (հատոր 1, գ.թ. 210/2), • Դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Պ. Հայրիկյանի արյան ճնշումը 100/60 է, իսկ պուլսը՝ 73 զարկ, ինչը չի լինում արյան զգալի կորստի ժամանակ (հատոր 1, գ.թ. 210/1), • Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում:, թեեւ՝ Պ. Հայրիկյանը երկրորդ հրազենային վնասվածքը աջ կողմից ստացել է հենց այդ գնդակով (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4), • Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, չի պարունակում նաեւ ասֆալտի հետ ուժային շփման հետքեր (եթե հաշվի առնենք, որ հատակին է ընկել կրակվելու արդյունքում) (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4), • Պ.Հայրիկյանի կարճաթեւ ներքնաշափիկի եւ անթեւ շապիկի վրա չկան համապատասխան վնասվածքներ, թեեւ՝ աջ կողմից առկա է հրազենային 2-րդ վնասվածքը, որն, ի դեպ, դատաբժիշկ փորձագետը չի տեսել: Այդ մասին խոսվել է վերեւում (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջեր 13, 15), • Երկրորդ կրակոցի հետեւանքով Պ. Հայրիկյանի հագուստի աջ մասում իբր 7.62 մմ տրամաչափի գնդակի ներթափանցման արդյունքում առաջացել է. 1-վերարկուի վրա գնդակից շուրջ 3 անգամ մեծ (19.8 մմ), 2-բաճկոնի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.1 մմ), 3- վերնաշափիկի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.5 մմ) չափերի անցքեր, մարմնի այդ հատվածում, ասում են, կա հրազենային վնասվածք, սակայն կարճաթեւ ներքնաշապիկը եւ անթեւ շապիկը այդ մասում վնասված չեն (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4), • Առաջին կրակոցի հետեւանքով (որն առաջացրել է հրազենային վնասվածք կրծքավանդակի հատվածում եւ որը դատական փորձագետը եւ քննիչը չեն տեսել), այն կրակոցի, որը կատարվել է 7.62 մմ տրամաչափի գնդակով, վերնաշապիկի վրայի անցքը գնդակից 1.5 անգամ փոքր է (5.8 մմ), իսկ անմիջապես վերնաշապիկի տակ գտնվող ներքնաշապիկի վրայի անցքը գրեթե գնդակի չափ է (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4):
«Դատական բժիշկ-փորձագետը Պ. Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել»
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը ներկայացրել է որոշ փաստեր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի քրեական գործից։ Ըստ այդմ՝
• Դատական բժիշկ-փորձագետը Պ. Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել (հատոր 1, գ.թ. 210/2),
• Դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Պ. Հայրիկյանի արյան ճնշումը 100/60 է, իսկ պուլսը՝ 73 զարկ, ինչը չի լինում արյան զգալի կորստի ժամանակ (հատոր 1, գ.թ. 210/1),
• Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում:, թեեւ՝ Պ. Հայրիկյանը երկրորդ հրազենային վնասվածքը աջ կողմից ստացել է հենց այդ գնդակով (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4),
• Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, չի պարունակում նաեւ ասֆալտի հետ ուժային շփման հետքեր (եթե հաշվի առնենք, որ հատակին է ընկել կրակվելու արդյունքում) (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4),
• Պ.Հայրիկյանի կարճաթեւ ներքնաշափիկի եւ անթեւ շապիկի վրա չկան համապատասխան վնասվածքներ, թեեւ՝ աջ կողմից առկա է հրազենային 2-րդ վնասվածքը, որն, ի դեպ, դատաբժիշկ փորձագետը չի տեսել: Այդ մասին խոսվել է վերեւում (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջեր 13, 15),
• Երկրորդ կրակոցի հետեւանքով Պ. Հայրիկյանի հագուստի աջ մասում իբր 7.62 մմ տրամաչափի գնդակի ներթափանցման արդյունքում առաջացել է.
1-վերարկուի վրա գնդակից շուրջ 3 անգամ մեծ (19.8 մմ),
2-բաճկոնի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.1 մմ),
3- վերնաշափիկի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.5 մմ)
չափերի անցքեր, մարմնի այդ հատվածում, ասում են, կա հրազենային վնասվածք, սակայն կարճաթեւ ներքնաշապիկը եւ անթեւ շապիկը այդ մասում վնասված չեն (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4),
• Առաջին կրակոցի հետեւանքով (որն առաջացրել է հրազենային վնասվածք կրծքավանդակի հատվածում եւ որը դատական փորձագետը եւ քննիչը չեն տեսել), այն կրակոցի, որը կատարվել է 7.62 մմ տրամաչափի գնդակով, վերնաշապիկի վրայի անցքը գնդակից 1.5 անգամ փոքր է (5.8 մմ), իսկ անմիջապես վերնաշապիկի տակ գտնվող ներքնաշապիկի վրայի անցքը գրեթե գնդակի չափ է (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4):