Լրահոս

07.06.2013 22:10


Լոռու մարզի բնակչուհին իր երեխային վաճառել է 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով

Լոռու մարզի բնակչուհին իր երեխային վաճառել է 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է այլ անձի խնամքին հանձնելու նպատակով Լոռու մարզի բնակչուհու կողմից իր երեխային վաճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Լոռու մարզի բնակչուհի Ռիման 2011 թվականի մարտի 13-ին համաձայնության է եկել Ախթալա քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի հետ՝ իր` 2010 թվականի հունվարի 26-ին ծնված երեխային նրա խնամքին հանձնելու հարցում՝ 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարձատրության դիմաց։ Քրեական գործի նյութերի համաձայն` երեխայի մայրը նախ ստացել է 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը վերցրել է երեխային հանձնելուց հետո` 2011 թվականի մարտի մարտի 22-ին, Վանաձոր քաղաքում:

Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը