Լրահոս

08.06.2013 11:34


Ռուսաց լեզուն նորից Վրաստանի դպրոցական ծրագրում կներառվի

Ռուսաց լեզուն նորից Վրաստանի դպրոցական ծրագրում  կներառվի

Վրաստանի կրթության նախարարը՝ «Վրացական երազանք» կուսակցությունից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, առաջարկել է ռուսաց լեզուն վերադարձնել դպրոցական ծրգիր: Նա հայտարարել է, որ այն չհիմնավորված և արհեստական պատճառներով է դուրս հանվել դպրոցական ծրագրից, սակայն չի հստակեցրել, թե այդ փոփոխությունը երբ տեղի կունենա, և դա արդյոք օրենսդրության մեջ փոփոխություններ ենթադրո՞ւմ է:

Մարգվելաշվիլին նաև հայտարարել է, որ ռուսերենը անհրաժեշտ է ոչ միայն հարևանների` հայերի, ադրբեջանցիների, Ռուսաստանի և Ուկրանիայի, ամբողջ ԱՊՀ-ի քաղաքացիների հետ շփման, այլև երկրի ներսում հաղորդակցվելու համար: Նա հայտարարել է, որ լեզուն հաղորդակցման, այլ ոչ թե քաղաքականության միջոց է:

Նրա առաջարկությունը փոձագետների հավանությանն է արժանացել, որովհետև նրանց համոզմամբ՝ Պուշկինի և Լերմոնտովի լեզուն պետք է իմանա ցանկացած քաղաքացի, քանի որ այն և՛ հաղորդակցման, և՛ քաղաքականության միջոց է: Փորձագետները նաև նշել են, որ ռուսաց լեզուն միշտ կարևոր դեր է խաղացել Վրաստանի թե՛ հասարակակամ, և թե՛ քաղաքական կյանքում:

Այս խորագրի վերջին նյութերը