Լրահոս

08.06.2013 12:29


Ավազակության հեղինակները հայտնաբերվել են. հարուցվել է քրեական գործ

Ավազակության հեղինակները հայտնաբերվել են. հարուցվել է քրեական գործ
Հունիսի 7-ին՝ ժամը 01։20-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1971թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:
Նույն օրը՝ ժամը 03։30-ին, բաժին է հրավիրվել վերջինիս հայրը և հաղորդում տվել, որ հունիսի 6-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի մի տնակում երկու անծանոթներ բռնություն գործադրելով՝ որդուց խլել են բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1963թ. ծնված Դերենիկ Ք.-ն նշված տնակում բռնել է Անդրանիկ Հ.-ի ձեռքերը, իսկ 1973թ. ծնված Սարգիս Ք.-ն բռունցքով հարվածել է նրա դեմքին, պատճառել վնասվածքներ և ձեռքից խլել բջջային հեռախոսը:
Ժամը 04։00-ին Սարգիս և Դերենիկ Ք.-երը բերման են ենթարկվել բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը