Սուրիկ Խաչատրյանի մասով Բաղրամյան 26–ը երկու ծրագիր է իրականացնում։ Մի կողմից ամեն ինչ արվում է, որ իրավական դաշտում Սյունիքի նախկին մարզպետը ներկայացվի որպես տուժող կողմ և ջրից չոր դուրս գա (հարձակում է եղել նրա տան վրա, և մարզպետի ընտանիքը դիմել է ինքնապաշտպանության), իսկ մյուս կողմից՝ քարոզչական դաշտում փորձ է արվում տարանջատել Լիսկային Սերժ Սարգսյանից (ՀՀԿ ղեկավարը վատ «օժիտ» է ստացել. ամեն ինչում մեղավոր է նախկին իշխանությունը կամ նախկինի նախկինը)։
Լիսկայի արդարացման պարտականությունը դրված է գործի քննությամբ զբաղվող մարմնի վրա։ Իրավական գործընթացը վերածվել է թամաշայի, իսկ նախկին մարզպետի փաստաբանի դերը կատարում է զինվորական դատախազությունը։
Ինչ վերաբերում է Լիսկային ու ՍերԺին տարանջատելուն, ապա այս գործում, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, ներգրավված են «անկախ» մամուլը, խիստ «սկզբունքային» բլոգերները, ժամկետանց քաղաքական գործիչներն ու «թունդ ընդդիմադիրները»՝ «դհոլները»։
Գեբելսյան քարոզչամեքենան, ինչպես միշտ, նույն պարզունակ հնարքներն է կիրառում՝ նույն ժողգործիքակազմի ներգրավմամբ։
Ինչպես որ սպանությունից հետո տարածված Ռուբեն Հայրապետյանի ու Սուրիկ Խաչատրյանի «զղջման» տեքստերն են կրկնվում, նույնպես էլ կրկնվում են «դհոլների» տեքստերը։
Կախված պատվերից ու պատվերը կատարողից՝ «դհոլները» Լիսկային կապում են Լևոն Տեր–Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ և «մոռանում» այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետն արդեն 10 տարի պաշտոնավարում է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։
«Լիսկան կապ չունի Սերժ Սարգսյանի հետ» հեքիաթի տարածումը սկսեց Արամ Սարգսյանը, ում ղեկավարությամբ գործող «Հանրապետություն» կուսակցությունը Գորիսում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ մի հայտարարություն տարածեց։ Այդ հայտարարության մեխն այն էր, որ Սուրիկ Խաչատրյանը 2001թ. մարզպետ է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Դե՛, հասկանում եք, էլի...
Կուսակցության հայտարարության տեքստն արդեն բացված ձևով ներկայացրեց «Հանրապետության» ներկայացուցիչ Սուրիկ Աբրահամյանը, ով կանացի ոճով անեծք տեղաց Ռոբերտ Քոչարյանի հասցեին։
«Կոտրվի այն մարդու ձեռքը, ով Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակեց»,– ասել է Քոչարյանի կողմից 1999թ. Ներքին գործերի նախարար նշանակված Սուրիկ Աբրահամյանը, ով նույն թվականի հոկտեմբերի 27–ին մկան ծակին հազար թուման էր տալիս և մի քանի օրով կորել էր։
Ապրի՛ Սյունիքի մարզպետի «ադաշը»։ «Մալադե՛ց»։ «Թունդ ընդդիմադիրը» հենց այդպիսին պետք է լինի՝ հարազատ կուսակցության սերժահաճո գծին հավատարիմ։
«Հանրապետություն» կուսակցության փոխանցիկ «դհոլը» վերցրեց տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը։ Սա էլ նույն «նաղլն» արեց Ռոբերտ Քոչարյանի մասով։
«Սուրեն Խաչատրյանի բոլոր բացասական կողմերը հովանավորվել են Ռոբերտ Քոչարյանի կողմից»,–«Առավոտ» թերթի հետ զրույցում նշել է «Հարսնաքարի» տիրոջ կուռացիայի տակ գործող Ա. Քոչարյանը։
Ահա այսպես։ Լիսկան Սերժի համար տոկոս է «խփում» և բռնության դիմելու ինդուլգենցիա ստանում, բայց Սերժը կապ չունի դրա հետ, ուրիշներն են մեղավոր։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծանր վիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանը։ Նա շատ բարի է, բայց ահա չար Ռոբերտ Քոչարյանից (Լևոն Տեր–Պետրոսյանից, Վազգեն Սարգսյանից) վատ «օժիտ» է ստացել ու չի կարողանում տակից դուրս գալ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Ըստ արամսարգսյանների ու անդրանիկքոչարյանների ստացվում է, որ Սերժ Սարգսյանի փոխարեն չոլբուլախցի Վալոդիկն է նրան պահել Սյունիքի մարզպետի պաշտոնում, իսկ Սերժն էլ մի կերպ համակերպվել է այդ ամենի հետ։ Ամա՜ն, ամա՜ն...
Եթե ընդհանրացնենք Բաղրամյան 26–ից «թունդ ընդդիմադիրների» շուրթերով շրջանառության մեջ դրած թեզերը, ապա կստանանք հետևյալ պատկերը. բարի Սերժ Սարգսյանին 10 զոհի գնով զոռով նախագահ դարձրեցին (2008թ. մարտի 1–ի գիշերը Սերժը խոր քուն էր մտած այնպես, ինչպես Լիսկան՝ այս տարվա հունիսի 1–ի գիշերը), ստիպեցին նրան «յոլա» գնալ Քոչարյանի կադրերով, պարտադրեցին Լիսկային պարգևատրել Մարտական խաչով, կոչ արեցին համակերպվել ընտրությունների ժամանակ լիսկաների «խփած» տոկոսների հետ և քաղաքական մենաշնորհ ունենալ։ Խե՜ղճ Սերժ Սարգսյան։ Տեսնես ինչպե՞ս է կարողանում աշխատել այսպիսի ծանր պայմաններում։
Եթե հավատալու լինենք «անկախ» մամուլին, «սկզբունքային» բլոգերներին, ժամկետանցներին ու «դհոլներին», ապա Սերժը բանտարկված է Բաղրամյան 26–ում և գտնվում է իշխանության չար թևի ճնշման տակ։ Ժողովուրդը պետք է, ուրեմն, գնա նախագահական նստավայր և ազատի քոչարյանական ժառանգության տակ կքած բարի Սերժ Սարգսյանին։ Ահա այսպիսի մազալու բաներ։
Դե որ այդպես է, ուրեմն պետք է, իրոք, օր առաջ գրավել Բաղրամյան 26–ը և գերությունից ազատել Սերժին։ Թե չէ՝ էդ մարդը կրակն է ընկել ու չի իմանում, թե ինչ անել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էնտեղ է դավադրաբար օֆշորներում ֆիրմաներ գրանցում (Քոչարյանը նրան ԿԲ նախագահ նշանակեց, ինչն էլ ստիպեց Սերժին վարչապետ նշանակել նույն Տիգրանին), Լիսկայի տան բակում մարդ են սպանում (անշո՛ւշտ, Քոչարյանի հովանավորությամբ, քանզի Սարգսյանը Բաղրամյան 26–ում բանտարկված է և չի կարողանում կանխել անընդունելի և անհանդուրժելի երևույթները), «Արմենիա Մարիոթում» Լիսկան կին գործարար է ծեծում և մեդալով պարգևատրվում (բնականաբար՝ Քոչարյանի դրդմամբ. Սերժն ընդամենը մեդալն է ամրացրել Լիսկայի կրծքին), Սյունիքում ընտրությունների ժամանակ 90 տոկոս են «խփում» (հասկանալի է՝ Քոչարյանի ցուցմամբ, քանզի Սերժը 60–ին էլ համաձայն կլիներ)։
Չէ, իրոք, Սերժին նախագահական նստավայրից ազատել է պետք։ Այնպես ազատել, որ նրան էլ ոչ մեկը չկարողանա դավադրաբար հետ բերել։ Այդպես լավ կլինի հա՛մ Սերժի, հա՛մ ՀՀ քաղաքացիների համար։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Լիսկայի տան բակում տեղի ունեցածի համատեքստում հիշել, որ նա Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ծնունդն է, դասական դեմագոգիա է։ Ո՞վ էր խանգարում Սերժին ազատվել Լիսկայից, եթե նա վատ «օժիտ» է համարել նրան։ Թե՞ «դհոլությունը» չափ ու սահման չի ճանաչում։
Եվ ամենակարևորը՝ Սերժն ո՞ւմ կադրն է։ Կևորկովի՞, Լևոնի՞, Վազգենի՞, թե՞ Ռոբերտի։ Իսկ միգուցե Սերժն օդի՞ց է ընկել։ Ու՞մ ձեռքը պետք է կոտրվի նրան պաշտոնների նշանակելու համար։ Ո՞վ ռուսաստաններից վերադարձրեց Սերժին, երբ նա պատերազմի ամենաթեժ շրջանում (1993թ.), մեղմ ասած, հեռացվել էր Հայաստանից ու Ղարաբաղից։
Չար Լիսկան, բարի Սերժը և «դհոլները»