Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հունիսի 11-ին կայանալիք 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել խաղի օրը՝ ժամը 16:00-ից մինչև 20:00-ն (Դանիայի ժամանակով), «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող շարժական տոմսարկղից: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D2 սեկցիան: Տոմսերի արժեքն է. մեծահասակների համար՝ 380 դանիական կրոն (50 եվրո), անչափահասների համար՝ 197 դանիական կրոն (25 եվրո): Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր այն հայ երկրպագուները, ովքեր արդեն գնել են Դանիա-Հայաստան խաղի՝ այլ տրիբունաներում գտնվող տոմսերը, կարող են փոխանակել դրանք հայ երկրպագուների համար հատկացված տոմսերի հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագումը համատեղ կազմակերպելու համար:
Մարզադաշտում հայ երկրպագուներին հատկացված տրիբունայի քարտեզը, ինչպես նաև տոմսարկղի գտնվելու վայրը կարող եք տեսնել այստեղ:
Դանիա-Հայաստան խաղի տոմսերը` «Պարկեն» մարզադաշտից
Մարզադաշտում հայ երկրպագուներին հատկացված տրիբունայի քարտեզը, ինչպես նաև տոմսարկղի գտնվելու վայրը կարող եք տեսնել այստեղ: