Տարածաշրջանային հայտնի իրադարձություններից շուրջ 90 տարի անց՝ 2013-ի մայիսի 28-ին, ՀՀ ընդունեց Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզին. ի՞նչ խնդիր դրվեց այս այցով տարածաշրջանում և հատկապես ՀՀ հասարակական - քաղաքական մտքի առջև:
Ակնհայտ է ՀՀ հասարակական - քաղաքական կյանքում առկա է իրավունքի և պետականակերտ մտածողության թերացումներ: Հետևելով ՀՀ հասարակական - քաղաքական շրջանակներում շրջանառվող պետականաշինության տեսակետներին՝ կարելի է նշել, որ ՀՀ հասարակական - քաղաքական ընդհանրության մի մասի կարծիքով՝ ՀՀ-ում իրավունքի և պետականակերտ մտածողության թերացումը կապված է, ուղղակիորեն, հայ-թուրքական փակ սահմանի կամ ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի խնդրի հետ: Մյուս մասի կարծիքով՝ դա կապված է Ցեղասպանության ճանաչման գործընթացի, Հայերի ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրների և Հայոց պետականության հինգհարյուրամյա վաղեմության կորստի հետ: Մի մասի կարծիքով էլ՝ այստեղ լուրջ բացթողումներ են թույլ տվել մեր իշխանությունները վերջին 20 տարիներին:
Վերհիշենք 1918-1920 թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերի այն զարգացումները, որոնք օգտակար կարող են լինել և՛ այսօր, և՛ ապագայում՝ ՀՀ-ում իրավունքի և պետականակերտ մտածողության թերացումները չեզոքացնելու գործում։
Հայաստանը 1918թ. հունիս, 1919թ. մայիս ժամանակահատվածում.
1918թ. մայիս 28-ին վերականգնվեց հայոց պետականությունը: 1918թ. աշնանը Անտանտի երկրները 1-ին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարան Քառյակ պետությունների հանդեպ (Գերմանիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրո-Հունգարիա) և նույն թվականի հոկտեմբերի 30-ին պարտված Թուրքիան Մուդրոսի զինադադարի պահանջների համաձայն զորքերը հետ քաշեց մինչև 1914թ. հաստատված ռուս-թուրքական սահմանը: Այսինքն, շեղակիորեն ճանաչվեց ռուսական կողմի իրավունքները: Մուդրոսի զինադադարի հոդվածների համաձայն Թուրքիան զորքերը պետք է դուրս բերեր հայկական 6 վիլայեթներից՝ Վանից, Էրզրումից, Բիթլիսից, Խարբերդից, Դիարբեքիրից և Սվազից:
ՀՀ ինքնակազմակերպման խնդիրների շրջանակներում 1918թ. հայկական ուժերը Դրոյի գլխավորությամբ մտան Լոռի, ի պատասխան՝ վրացական ուժերը մտան Ջավախք և 1918թ. դեկտեմբերին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հայկական ուժերը ազատագրեցին Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետև Շուլավերն ու Սադախլոն:
Տարածաշրջանային անվտանգությունը և իրենց կարծիքով հավասարակշռությունը պահպանելու նպատակով Անտանտը դադարեցրեց պատերազմը կողմերի միջև և 1918թ. դեկտեմբերի 31-ին Վրաստանը և Հայաստանը կնքեցին համաձայնագիր, ըստ որի՝ Բորչալուի գավառի հյուսիսային մասը մնում էր Վրաստանի կազմում, իսկ հարավային մասը՝ Հայաստանի։ Կողմերի միջև անգլիական զորքերի վերահսկողությամբ ստեղծվում էր «չեզոք գոտի»: Մի քանի ամիս անց՝ 1919թ. Մարտին, վերականգնվեց Հայաստանից դեպի Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի տարածքով:
Հիշենք, 1919թ. ապրիլին հայկական բանակը, Մեծ Բրիտանիայի օգնությամբ, իր հսկողության տակ վերցրեց ողջ Արևելյան Հայաստանը' Օլթիից մինչև Նախիջևան, նորանկախ հայոց պետականության տարածքը՝Մեծ Բրիտանիայի միջամտությամբ կազմում էր մոտ 55 հազար քառ. կմ: Մեծ Բրիտանիան կամայական քայլեր էր իրականացնում և ցանկանում էր Շարուրն ու Նախիջևանը տեսնել Հայաստանի կազմում, իսկ ահա մեր բնօրրանի մի մասը՝ Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ Ադրբեջանին:
Հիշենք, Անտանտի և Մեծ Բրիտանիայի բոլոր փորձերը համաձայնեցնել Հայաստանին հրաժարվել Զանգեզուրից և Ղարաբաղից ապարդյուն անցան, 1920թ. ապրիլին հայկական բանակը մտավ Ղարաբաղ, Անտանտի և Մեծ Բրիտանիայի ծրագիրը Զանգեզուրի և Ղարաբաղի մասով խափանվեց և Ադրբեջանը Զանգեզուր և Ղարաբաղ ուղղությամբ փաստացի պարտություն կրեց:
Փարիզի խաղաղության վեհաժողովը
1919 թ. հունվարի 30-ին Անտանտի երկրները Փարիզի խաղաղության վեհաժողովում հաստատեցին Օսմանյան Կայսրության վերացման մասին որոշումը:
Փարիզի վեհաժողովում հայկական կողմը հանդես եկավ երկու պատվիրակությամբ՝ Հայկական Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ և Արևմտյան Հայաստանի ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ: Քաղաքական, տնտեսական, պատմական և պահաջատիրության խնդիրներից ելնելով, 1919 թ. հայության քաղաքական վերնախավի մեջ ներքին պայքար էր գնում ստեղծելու՝
ա) Հայաստան, որ կազմված Արևելյան Հայաստանից և Արևմտյան Հայաստանի Վան, Բիթլիս, Էրզրում, Տրապիզոն վիլայեթներից (Ա. Ահարոնյան):
բ) Ամբողջական Հայաստան, որ կազմված էր Արևելյան Հայաստանից, Արևմտյան Հայաստանի 7 վիլայեթներից և Կիլիկյան Հայստանի չորս սանջակներից (Պողոս Նուբար):
1919թ. փետրվարի 25-ին հայկական կողմը վեհաժողովին ներկայացրեց միասնական տարբերակ, որի հիմքում դրված էր Պողոս Նուբարի մոտեցումը:
ԱՄՆ-ի տեսակետները ՝
Հայոց պետականությունը վերականգնելու խնդիրների հետ կապված ԱՄՆ-ը ուներ իր դիրքորոշումը, որը ձևավորվել էր 1909թ.:
Ամերիկացի մեծահարուստ Կոլբի Չեսթերը, մեր տարածաշրջանում ներկայացնում էր ԱՄՆ-ի և ամերիկյան խոշոր մագնատների շահերը: Ամերիկյան մագնատները, Կոլբի Չեսթերի երկաթգծի նախագծերի իրականացման շրջանակներում իրավունք էին ստացել շահագործել երկաթգծի ուղիների շուրջը տարածված ողջ բնական ընդերքը: Ապագայում ԱՄՆ-ի իրավասության տակ հայտնվող Կոլբի Չեսթերի երկաթգիծը պետք է անցներ Խարբերդ-Դիարբեքիր-Մոսուլ, Սվազ-Բիթլիս-Վան և Սվազ-Իսքենդերոն ուղիներով: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը կողմնակից էր Պողոս Նուբարի մոտեցմանը նաև այն նկատառումով, որ այդպես պաշտպանվում է ԱՄՆ-ի և Ամերիկյան խոշոր մագնատների շահերը: Կոլբի Չեսթերի նախագծերը խափանվեցին 1917թ., երբ ԱՄՆ-ը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի և Թուրքիայի դեմ:
Այսպիսով, ԱՄՆ-ը փորձում էր պաշտպանել ԱՄՆ-ի և Ամերիկյան խոշոր մագնատների շահերը՝ վերականգնելով 1917թ. տապալված ամերիկյան մեծահարուստ Կոլբի Չեսթերի երկաթգիծ կառուցելու ծրագիրը: Այս մոտեցումը գործնական հնարավորություն էր տալիս ԱՄՆ-ին օգտագործելով իր բոլոր կարողությունները՝ Հայոց ցեղասպանության փաստը, Ամբողջական Հայաստան պետություն ունենալու հայության մեծագույն ցանկությունը, ամրանալ տարածաշրջանում:
Մեծ Բրիտանիայի տեսակետը
Մեծ Բրիտանիան դեմ էր ԱՄՆ-ի ծրագրին, ելնելով հետևյալ եզրակացություններից.
1. Ամբողջական Հայաստանի ծրագիրը իրատեսական չի, քանզի Արևմտյան Հայաստանից հայկական տարրը գրեթե վերացել է Հայոց ցեղասպանության հետևանքով:
2. Հայոց պահանջները վնասում էին հայ-քրդական հնարավոր դաշինքին, Մեծ Բրիտանիան վախենում էր, որ այդ Հայաստանում քրդերը տեղ չեն ունենա:
3. Հայոց պահանջներից կօգտվեն թուրքերը և կձևավորեն թուրք-քրդական դաշինք՝ ընդդեմ Մեծ Բրիտանիայի:
4. Մեծ Բրիտանիան կարծում էր, որ թուրքերի դեմ պետք է գործեն հունական, հայկական, արաբական և քրդական միասնական ուժերը, հավասարակշռություն պահելու համար:
5. Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթները՝ դեպի Սև ծով ելքով, պետք է միացվեն «Կովկասյան Հայաստանին», իսկ մնացած վիլայեթների հիման վրա պետք է ստեղծել Քրդական ինքնավարություն՝ քրդական ցեղերի համադաշնության ձևով՝ ուղղված թուրքերի դեմ:
6. Մեծ Բրիտանիան վստահ էր, որ նշված կետերի չկատարման դեպքում հայկական և քրդական տարածքները անխուսափելիորեն կրկին կհայտնվեն Թուրքիայի վերահսկողության տակ:
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև վեճերի հարթեցման նպատակով՝ 1919թ. մարտի 20-ին վեհաժողովը որոշեց հանձնախումբ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Օսմանյան Կայսրությունից անջատվող երկրամասերի վիճակը քննելու: Մեկ և կես ամսվա ուսումնասիրությունից հետո հանձնախումբը հանդես եկավ առաջարկով՝ նախկին Օսմանյան Կայսրության տարածքում, ԱՄՆ-ի հոգատարության ներքո՝ ստեղծել Հայաստան, Պոնտոս, Թուրքիա պետությունները: Ի պատասխան այս առաջարկին 1919թ. մայիսի 12-ին Իրաքի բրիտանական վարչակազմի ղեկավարը պաշտոնապես հաստատեց, որ Մեծ Բրիտանիան դեմ է Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի վիլայեթներում հայկական պետության ստեղծմանը:
Մեծ Բրիտանիայի այս տեսակետը հաշվի չառան Անտանտի մյուս անդամները, 1919թ. մայիսի 14-ին «4-ի խորհուրդը» Փարիզի վեհաժողովում որոշում կայացրեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի կառավարման մանդատ:
Հայոց պետության տարածքների հարցը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար մնաց անորոշ:
1919թ. մայիսի 16-ին հունական զորքերը՝ Անտանտի երկրների աջակցությամբ, մտան Արևմտյան Անատոլիա: Երեք օր անց՝ մայիսի 19-ին, Ստամբուլից Անկարա եկավ Մուստաֆա Քեմալը, որպեսզի պայքարի հույների և Անտանտի երկրների դեմ:
Վերջաբանի փոխարեն.
1918-1919 թթ. իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ հասարակական և քաղաքական ուժերը այդ պահին ի զորու չէին իրենց ռազմավարությունը կառուցել էթնիկական, քաղաքակրթական և միջպետական իրավունքի տիրույթում: ՀՀ ուժերը հաջող էին գործում հիմնականում փոքր տարածաշրջանային տիրույթում, այսինքն՝ Այսրկովկասում: Դրա վառ ապացույցն է տեղական թաթարների և վրացիների պարտությունը, որից հետո միայն Մեծ Բրիտանիայի միջամտությամբ, Երևանը վերահսկեց մոտ 55 հազար քառ. կմ՝ Ղարաբաղից մինչև Օլթի ընկած տարածքները:
Կլարենս Դարոուն ասում էր. «Պատմությունը կրկնվում է և դա նրա թերություններից մեկն է» և որպեսզի պատմությունը չկրկնվի, հիշենք՝ մենք իզորու ենք այսօր իրականացել այնպիսի ռազմավարություն, որը հենվելու է էթնիկական, քաղաքակրթական, տարածաշրջանային և միջպետական իրավունքի վրա և հնարավորություն է ստեղծելու լուծել մեր տեսակի գերխնդիրը՝ վերականգնել մեր բոլոր իրավունքները մեր տարածքների վրա:
Հայքի խնդիրը

Արևմտյան Հայաստանի Կառավարության Լրատվական բաժին