Կառավարությունը կատարելագործում է հարկային վարչարարությունը
Այսօր կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը փոփոխությունէկատարելավելիվաղընդունածերկուփաստաթղթերում, որոնցից մեկը ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրն է, իսկ մյուսը ՀՀ կառավարության 2009թ. գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները։
Նախատեսվում է ձևավորել նոր ինստիտուտ, ինչը հարկվճարողներիևհարկայինմարմիններիմիջևստեղծումէնորհարաբերություններիհնարավորություն։ Ենթադրվում է, որ սույն փոփոխությունը թույլ կտա իրատեսական ժամկետում ապահովել տվյալ միջոցառման կատարումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել 2008թ. սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկականանձիգույքիևեկամուտներիհայտարարագրիձևըևլրացմանկարգըհաստատելումասին» որոշման մեջ։ Փաստաթուղթն ընդունվել է «Եկամտահարկիմասին» ՀՀօրենքումփոփոխություններևլրացումներկատարելումասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով։ Դրա նպատակն է սահմանելամբողջտարվաընթացքումԱԱՀվճարողչհամարվածֆիզիկականանձանցհամարեկամտահարկիպարզեցվածհաշվարկիձևը, հետևաբար և հստակեցնել նրանց կողմից տարեկան հաշվարկը կազմելու և հարկային մարմին ներկայացնելու գործընթացը։
Վարչապետ ՏիգրանՍարգսյանն այս առիթով կառավարության անդամներին կրկին հիշեցրել է հարկերիհավաքմանգործումպետեկամուտներիկոմիտեինևկոմիտեինախագահինաջակցելուանհրաժեշտությունը։ Նա նշել է, որ դրական տեղաշարժ կա Առողջապահության նախարարության համակարգում, ավելի եռանդուն աշխատանք է ակնկալվում Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության նախարարություններից։ Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ին աջակցելու հորդորը վերաբերում է բոլոր նախարարություններին։
Կառավարությունը կատարելագործում է հարկային վարչարարությունը
Այսօր կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ավելի վաղ ընդունած երկու փաստաթղթերում, որոնցից մեկը ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրն է, իսկ մյուսը ՀՀ կառավարության 2009թ. գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները։
Նախատեսվում է ձևավորել նոր ինստիտուտ, ինչը հարկ վճարողների և հարկային մարմինների միջև ստեղծում է նոր հարաբերությունների հնարավորություն։ Ենթադրվում է, որ սույն փոփոխությունը թույլ կտա իրատեսական ժամկետում ապահովել տվյալ միջոցառման կատարումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել 2008թ. սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Փաստաթուղթն ընդունվել է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով։ Դրա նպատակն է սահմանել ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված ֆիզիկական անձանց համար եկամտահարկի պարզեցված հաշվարկի ձևը, հետևաբար և հստակեցնել նրանց կողմից տարեկան հաշվարկը կազմելու և հարկային մարմին ներկայացնելու գործընթացը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով կառավարության անդամներին կրկին հիշեցրել է հարկերի հավաքման գործում պետեկամուտների կոմիտեին և կոմիտեի նախագահին աջակցելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ դրական տեղաշարժ կա Առողջապահության նախարարության համակարգում, ավելի եռանդուն աշխատանք է ակնկալվում Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության նախարարություններից։ Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ին աջակցելու հորդորը վերաբերում է բոլոր նախարարություններին։
7or.am