Սյունիքի մարզպետարանի և տիկին Լորետայի հակասությունները
Նախքան Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցածի տեսագրությունը համացանցում հայտնվելը Սյունիքի մարզպետարանը մի հաղորդագրություն էր տարածել, որտեղ նկարագրել էր և սեփական դիտանկյունից մեկնաբանել նույն այդ տեսագրությունը։
«Մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ»,– նշել էին հաղորդագրություն տարածողներն ու անցել կատարվածի շարադրմանը։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները այժմ արդեն նախկին մարզպետի գորիսյան բնակարանում դիտել տեսագրությունը։ Բանն այն է, որ «news.am»–ի թղթակցի այն հարցին, թե արդյոք իրե՞նք են տրամադրել տեսանյութի կրկնօրինակը Սյունիքի մարզպետարանին ու լրատվամիջոցներին, Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը պատասխանել է, որ ոչ։
«Ոչ, ոչ, տեսանյութը նույն պահին ոստիկանությունն առգրավել է: Ոստիկանությունը մեր ստորագրությամբ հանել տարել է ե՛ւ սարքավորումը,ե՛ւ տեսանյութը ամբողջությամբ»,– նշել է տիկին Լորետան։
Հիմա հարց է առաջանում. եթե տեսանյութը ոստիկանությունը նույն պահին առգրավել է, ապա ինչպե՞ս են Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները Լիսկայենց տանը նայել այն։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ կա՛մ մարզպետարանի աշխատակիցներն են ստում, կա՛մ տիկին Լորետան։ Կամ էլ՝ Լիսկան կնոջից ու ոստիկաններից թաքուն տեսանյութի մեկ այլ տարբերակ ունի, որն էլ ցույց է տվել իր ենթականերին։
Դժվար է պատկերացնել, որ մարզպետարանի աշխատակիցները Սուրիկի գորիսյան տանը տեսանյութը դիտել են առանց տնեցիների։ Պարզ է, որ եթե նման դիտում տեղի է ունեցել, ապա առնվազն Լիսկան տանն է եղել։ Իսկ ահա Լորետան պնդում է, որ տեսագրության կրկնօրինակ չկա, քանզի բնօրինակն ու սարքավորումն առգրավված են եղել։ Հետևաբար՝ տեսանյութը կրկնօրինակ ունի, և մարզպետարանին է տրամադրել Լիսկան։ Կամ էլ՝ մարզպետարանի աշխատակիցները տեսագրության բովանդակության մասին պատմող տեքստի տակ ստորագրել են՝ առանց այն դիտելու։ Մյուս տարբերակն այն է, որ ոստիկանությունը կամ գործի քննությամբ զբաղվող մարմինն է կազմակերպել տեսանյութային արտահոսքը։
Մեկ բան ակնհայտ է. կա հակասություն մարզպետարանի աշխատակիցների ասածների ու տիկին Լորետայի պարզաբանման միջև։
Թե ինչու են հակասության մեջ մտել մարզպետարանի ու տիկին Լորետայի ասածները, կարելի է միայն ենթադրել։ Գլխավոր հարցն այս առումով, սակայն, այն է, թե ինչո՞ւ է համացանցում հայտնված տեսանյութում բացակայում մարզպետի տուն գալու և Ավո Բուդաղյանի առաջին անգամ գալու (ինչպես նշել էին Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները) պահերը։ Ինչո՞ւ են այդ պահերը մոնտաժված։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին թույլատրված է եղել նայել տեսագրությունն ամբողջությամբ, իսկ համացանցից օգտվողներին՝ ոչ։
Սյունիքի մարզպետարանի և տիկին Լորետայի հակասությունները
Նախքան Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցածի տեսագրությունը համացանցում հայտնվելը Սյունիքի մարզպետարանը մի հաղորդագրություն էր տարածել, որտեղ նկարագրել էր և սեփական դիտանկյունից մեկնաբանել նույն այդ տեսագրությունը։
«Մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ»,– նշել էին հաղորդագրություն տարածողներն ու անցել կատարվածի շարադրմանը։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները այժմ արդեն նախկին մարզպետի գորիսյան բնակարանում դիտել տեսագրությունը։ Բանն այն է, որ «news.am»–ի թղթակցի այն հարցին, թե արդյոք իրե՞նք են տրամադրել տեսանյութի կրկնօրինակը Սյունիքի մարզպետարանին ու լրատվամիջոցներին, Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը պատասխանել է, որ ոչ։
«Ոչ, ոչ, տեսանյութը նույն պահին ոստիկանությունն առգրավել է: Ոստիկանությունը մեր ստորագրությամբ հանել տարել է ե՛ւ սարքավորումը, ե՛ւ տեսանյութը ամբողջությամբ»,– նշել է տիկին Լորետան։
Հիմա հարց է առաջանում. եթե տեսանյութը ոստիկանությունը նույն պահին առգրավել է, ապա ինչպե՞ս են Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները Լիսկայենց տանը նայել այն։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ կա՛մ մարզպետարանի աշխատակիցներն են ստում, կա՛մ տիկին Լորետան։ Կամ էլ՝ Լիսկան կնոջից ու ոստիկաններից թաքուն տեսանյութի մեկ այլ տարբերակ ունի, որն էլ ցույց է տվել իր ենթականերին։
Դժվար է պատկերացնել, որ մարզպետարանի աշխատակիցները Սուրիկի գորիսյան տանը տեսանյութը դիտել են առանց տնեցիների։ Պարզ է, որ եթե նման դիտում տեղի է ունեցել, ապա առնվազն Լիսկան տանն է եղել։ Իսկ ահա Լորետան պնդում է, որ տեսագրության կրկնօրինակ չկա, քանզի բնօրինակն ու սարքավորումն առգրավված են եղել։ Հետևաբար՝ տեսանյութը կրկնօրինակ ունի, և մարզպետարանին է տրամադրել Լիսկան։ Կամ էլ՝ մարզպետարանի աշխատակիցները տեսագրության բովանդակության մասին պատմող տեքստի տակ ստորագրել են՝ առանց այն դիտելու։ Մյուս տարբերակն այն է, որ ոստիկանությունը կամ գործի քննությամբ զբաղվող մարմինն է կազմակերպել տեսանյութային արտահոսքը։
Մեկ բան ակնհայտ է. կա հակասություն մարզպետարանի աշխատակիցների ասածների ու տիկին Լորետայի պարզաբանման միջև։
Թե ինչու են հակասության մեջ մտել մարզպետարանի ու տիկին Լորետայի ասածները, կարելի է միայն ենթադրել։ Գլխավոր հարցն այս առումով, սակայն, այն է, թե ինչո՞ւ է համացանցում հայտնված տեսանյութում բացակայում մարզպետի տուն գալու և Ավո Բուդաղյանի առաջին անգամ գալու (ինչպես նշել էին Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները) պահերը։ Ինչո՞ւ են այդ պահերը մոնտաժված։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին թույլատրված է եղել նայել տեսագրությունն ամբողջությամբ, իսկ համացանցից օգտվողներին՝ ոչ։
Կորյուն Մանուկյան