Լրահոս

10.06.2013 11:26


Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը և դանակահարել երեխաներին

Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը և դանակահարել երեխաներին

Հունիսի 9-ին` ժամը 21:45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը և դանակահարել երեխաներին:
Ըստ Ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում, 37-ամյա Աշոտ Գևորգյանը, տանը դանակով հարվածել և սպանել է կնոջը` 31-ամյա Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դուստրերին` 12-ամյա Շողակաթ Գասպարյանին և 6-ամյա Մարիամ Գասպարյանին, որից հետո Ա. Գևորգյանը դանակով հարվածել է ինքն իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք:
Աշոտը, Շողակաթն ու Մարիամը տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրից առգրավվել է թվով 6 խոհանոցային դանակ:
Աշոտ Գևորգյանը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը