«Արաբո» ՀԿ–ի անդամ. «Ազատամարտիկները սոցիալական ծանր պայմանների պատճառով են բողոքում»
Այսօրվա ասուլիսին «Արաբո» ՀԿ–ի անդամ Հակոբ Հակոբյանը խոսելով ազատամարիտիկների բարդ սոցիալական պայմանների և բողոքի գործողությունների մասին՝ նշել է, որ կառավարությանը ներկայացվել է 13 կետից բաղկացած պահանջ, բայց դրանցից առանցքայիններն են երեքը` անվճար բուժօգնություն, ուսման և կոմունալ ծախսերի վճարի կիսում:
Ըստ ազատամարտիկի՝ բողոքի պատճառը սոցիալական ծանր պայմաններն են: Բանախոսը նաև հավելել է, որ շատ ազատամարտիկներ նույնպես բազմաթիվ բողոքներ ունեն, բայց հնարավորություն չունեն միանալու այդ գործողություններին, որովհետև անգամ հարյուր դրամ չունեն, որ մարզերից կարողանան գալ և մասնակցել:
Հակոբ Հակոքբյանը նաև հավելել է, որ ազատամարտիկների շարքերը միասնական չեն, ոմանք փորձում են անձնական հարցեր լուծել, բայց դա ևս սոցիական ծանր վիճակով է պայմանավորված: