Համանախագահները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
Վաշինգտոնից վերադառնալիս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանի և հարևան երկրի ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակացույցն ու օրակարգը։ Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Մամեդյարովն ասել է. «Նախագահների հանդիպման նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուրջ հարցերի քննարկումն է: Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի համակողմանիորեն քննարկենք նախագահների հանդիպումը կազմակերպելու հետ կապված հարցեր»: Մամեդյարովը նաև ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրել են հունիսի վերջին հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ։