ՄԻ պաշտպանի արագ արձագանքման խմբի այցը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁԱՊՎ
Արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններին՝ այն մասին, որ ձերբակալված Տիգրան Առաքելյանը հացադուլ է հայտարարել, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը 08.07.2009 թվականին այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր (ՁԱՊՎ)՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ հանդիպման նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչները ՁԱՊՎ-ում հանդիպել և առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ: Վերջինս հայտնել է, որ 2009 թվականի հուլիսի 06-ին, ժամը տասից հայտարարել է հացադուլ, քանի որ նախաքննական մարմինը բացարձակ անհիմն կերպով իրեն կասկածում է հանցագործության կատարման մեջ: Հայտնել է նաև, 2009 թվականի հուլիսի յոթի երեկոյան իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն այցելել է ՁԱՊՎ-ի բուժակը, որից հետո ՁԱՊՎ-ի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ օգնության անձնակազմ: Շտապ օգնության բժշկի կողմից իրեն կատարվել է ներարկում:
Պաշտպանի ներկայացուցիչները պարզելով, որ այցելության պահին Տիգրան Առաքելյանին դեռևս մեղադրանք առաջադրված չէ և նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում, բացատրել են նրա որպես կասկածյալ և ձերբակալված անձ օրենքով սահմանված իրավունքներն' այդ թվում նաև պաշտպան ունենալու իրավունքը: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ ձերբակալման պահից ունի պաշտպան և գոհ է նրա մատուցած ծառայություններից:
Ինչպես Տիգրան Առաքելյանը, այնպես էլ այցելության պահին ՁԱՊՎ-ում պահվող մյուս անձինք, որոնց հետ նույնպես հանդիպել և առանձնազրույց են ունեցել Պաշտպանի ներկայացուցիչները, ՁԱՊՎ- ի աշխատակիցների կամ իրենց պահման պայմանների վերաբերյալ որևէ բողոք չեն հայտնել:
Այնուհետև խմբի կողմից ուսումնասիրվել է ՁԱՊՎ-ում պահվող անձանց հաշվառման թիվ 12 մատյանը, որից պարզվել է, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133 հոդվածի (ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում) պահանջի հնարավոր խախտում, քանի որ համաձայն նշված մատյանի N 95, 96, 97, 99, 100, 101, 102, 105, 115, 131, 135, 136, 147, 151, 152, 166, 168, 177, 182, 183, 203, 216, 217, 220, 223, 227, 245, 246, 263, 277, 281, 287, 288, 295, 298, 307, 314, 315, 316, 357, 383, 416, 438, 447, 454, 467, 468, 469, 477, 478, 488, 489, 498, 517, 523, 526, 527 համարների գրառման' թվով 57 ձարբակալված անձինք ձերբակալվելուց հետո քսան ժամ և ավելի պահվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում, որից հետո միայն տեղափոխվել ձերբակալված անձանց պահելու վայր:
Պաշտպանը նշված հնարավոր խախտումների պատճառ հանդիսացած հանգամանքների բացահայտման և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով գրությամբ դիմելու է ՀՀ ոստիկանապետին:

Ըստ ՄԻՊ գրասենյակի