Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազությանը, որպեսզի վերջինս պարզի, թե ով է իր անունից Կիպրոսի օֆշորում կազմակերպություն գրանցել։
Դիմումն այդ, անշու՛շտ, Հայաստանի նորանկախ պատմության ամենազավեշտալի փաստաթղթերից կարող է դառնալ։
Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետը համաբաժնետեր է մի ընկերության, որի հաշվին 10 մլն դոլարից ավելի գումար է փոխանցվել, բայց «Հայկական աշխարհի» հարցերով զբաղվող Տիգրանն այդ ամենից տեղյակ չի եղել։
Տեսնես հնարավո՞ր է նմանատիպ մեկ այլ դեպք, երբ ՀՀ շարքային քաղաքացու անունից են օֆշորային կազմակերպություն գրանցում ու այդ կազմակերպության հաշվին կլորիկ գումարներ նստացնում։ Հազիվ թե։
Ճիշտ է, «Բարեկենդանը» հայկական հեքիաթ է, բայց իրական կյանքում բարեկենդանային պատմությունները կյանքի կոչվելու զրոյական հավանականություն ունեն, եթե, իհարկե, դատախազությունը հակառակը չապացուցի։
Եթե հավատալու լինենք վարչապետին, ապա ինքը դարձել է «բարեկենդանի» զոհը կամ այլ կերպ ասած՝ օֆշորի գերին՝ իր հետ գերության տանելով նաև հայաստանյան հոգևոր և աշխարհիկ իշխանություններին։
Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ է պարզելու գլխավոր դատախազությունը օֆշորի գործով։ Եթե Տիգրանը Լիսկայի նման գոնե ժամանակավորապես վայր չի դնում իր լիազորությունները, մինչև իր իսկ ներկայացրած դիմումի քննության ավարտը, ապա ամենայն հավանականությամբ հանրությանը կհրամցնեն բարեկենդանատիպ մի պատմություն, ու գործը կփակեն։
Այս ամենի ֆոնին հետաքրքիր կլինի հետևել իշխանությունների հահակոռուպցիոն պայքարին։
Հետաքրքիր կլինի նաև նայել վարչապետի դեմքին, երբ նա «լրջի մեջ» կխոսի օլիգոպոլիաների, օլիգարխների ու «ատկատների» դեմ պայքարից։ Դա արդեն, իրոք, մտածողության հեղափոխություն կլինի և դեմագոգիայի չգերազանցված դրսևորում։
Օֆշորի գերիները

Սևակ Մինասյան