Լրահոս

11.06.2013 09:28


«Նուվել դե Արմենիի» սկանդալային բացահայտումները Սերժ Սարգսյանի մասին

«Նուվել դե Արմենիի» սկանդալային բացահայտումները Սերժ Սարգսյանի մասին

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է վերջին նախագահական ընտրություններից առաջ հանրությանը ներկայացված «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության հարցումներին, որոնց արդյունքներով Սերժ Սարգսյանի վարկանիշը կազմում էր 58 տոկոս` ճիշտ այնքան, որքան, ի վերջո, նա հավաքեց: «Նկատենք, որ այդ կազմակերպության հրապարակած հարցումը միակն էր, որում արձանագրվել էր Սարգսյանի վարկանիշի` 10-տոկոսանոց անկում` հակառակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացման:

Այս հանգամանքը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ ՀԵԲ հիմնադիր 4 անդամներից մեկը «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Թևան Պողոսյանն է, որը թե նախընտրական, թե հետընտրական շրջանում բավականին ակտիվ աջակցում էր ընդդիմության առաջնորդի դերը ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախօրեին ֆրանսիական «Նուվել դե Արմենի» ամսագիրը հանդես է եկել սկանդալային բացահայտմամբ` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի և Սերժ Սարգսյանի միջև եղած կապի շուրջ:

Ֆրանսիական պարբերականի ներկայացրած տվյալներին ծանոթանալուց հետո վերջին նախագահական ընտրություններն ու դրա վերը նշված դերակատարները ներկայանում են բոլորովին այլ լույսի ներքո: Այսպես. պարզվում է, որ դեռևս 2006թ. Ս. Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից` դրանց համար վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար»–գրում է թերթը։

Մանրամասները «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը