Լրահոս

11.06.2013 10:46


Ի՞նչ կարելի է ասել Հայաստանի կրթության ոլորտի մասին

Ի՞նչ կարելի է ասել Հայաստանի կրթության ոլորտի մասին

Եվ այպես, ի՞նչ կարելի է ասել Հայաստանի «Կրթություն և գիտություն» ոլորտի մասին: Ոլորտը ղեկավարում է մարդ, ով ոչ մի կապ չունի այդ ոլորտի հետ: Մի՞թե կարելի է վստահել նման կարևոր ոլորտը մի մարդու, ով մինչ այդ, ըստ իր պաշտոնական կենսագրության, ընդհամենը 1 տարի աշխատել է որպես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2008թ): Եվ նրան է վստահված մեր երեխաների կրթության կարևոր հարցը: Իհարկե դա սարսափելի է: Աշոտյանը հանրությանը հայտնի է որպես հրաշալի դեմագոգ, բարձր կարգի ցինիկ, Նժդեհի գաղափարախոսության կատարյալ հետևորդ, սակայն, իմ համեստ կարծիքով, նա Նժդեհի գոյության մասին իմացել է ՀՀԿ շարքերն ընդունվելուց հետո միայն:
Վերջերս իմացանք, որ ԲՈՒՀ-երում եկող ուսումնական տարվա սկզբից գործելուն են նոր վարձավճարներ. բնականաբար խոսքը թանկացումների մասին է: Իսկ պաշտոնական պատճառը դասախոսների աշխատավարձը բարձրացնելն է: Հայաստանում վաղուց ոչ ոք պաշտոնական ոչնչի չի հավատում: Պարզ թվաբանության միջոցով կարելի է պարզել, որ ուսման վարձի նման բարձրացումը միայն դասախոսների աշխատավարձի բարձրացումը չի հետապնդում: Եթե մեկ ուսանողի հաշվով ուսման վարձը թանկանում է օրինակ 50.000 դրամով, ապա դասախոսի աշխատավարձ պետք է բարձրանա առնվազն 500.000 դրամով: Հավատու՞մ եք: Ես էլ չեմ հավատում:
Անկիրթ և տգետ մարդկանց շատ ավելի հեշտ է կառավարել և մանիպուլացնել, քան կրթություն ստացածներին: Այո, այո: Աշոտյանի սրբազան առաքելությունն այդ է: «Կրթել» մի այնպիսի սերունդ, որին հետաքրքրի միայն օրվա հացը, որոնց ուղեղները չաշխատեն բարեկեցիկ կյանքով ապրելու ուղղությամբ: Այդպիսի մարդիկ չեն կարող որևէ խնդրի դեմ ընդվզել, բողոքել:
Հ.Գ. Պարոն դեմագոգ, եթե երկրային կյանքում Դուք մինչև ձեր վերջին շունչն էլ ապրեք բարեկեցիկ, վայելքներով լի կյանքով, միևնույնն է, Աստծո դատաստանից խույս տալ Ձեզ չի հաջողվի...

Գուրգեն Ասատրյան

Այս խորագրի վերջին նյութերը