ԵՀՄՖ նախագահ. «Ինքս հակված եմ հակառակ կարծիքին...»
Վերջին օրերին հերթական հակահայ նախաձեռնությունով հանդես եկավ ադրբեջանական ղեկավարությունը, որով հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արդարադատության Միջազգային Դատարան Հայաստանի դեմ, որպեսզի վերջինս փոխհատուցի «ադրբեջանական տարածքների օկուպացման և հետևանքների վերացման» համար:
Նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետը, և նշել, որ միջազգային փորձագետներն արդեն կատարել են անհրաժեշտ ստուգումները, և ներկա պահին որոշում են վնասի չափը, իսկ ըստ նախնական հաշվարկների, հասցված ենթադրյալ վնասի չափը գերազանցում է 300 միլիարդ դոլարը, և նախաձեռնել են նաև, որպեսզի վնասի չափերի որոշման գործընթացին մասնակցի Միջազգային գնահատողների ասոցիացիան:
Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ ցավագին են ընդունել ալիևյան «փոխհատուցման նախաձեռնությունը», ինքս հակված եմ հակառակ կարծիքին. կարելի է առիթը օգտագործել և Միջազգային դատարան հակընդդեմ հայց ներկայացնել ադրբեջանական կառավարությունների կողմից հայերի (ինչպես նաև թալիշների, լեզգիների, թաթերի և այլ ազգային փոքրամասնությունների) հանդեպ երկար տարիներ իրականացված ցեղասպանության փաստերի առթիվ:
Միջազգային Դատարանում նմանատիպ հարցի լսումները առիթ կտան միջազգային հանրությանը ներկայացնել ազգային ատելություն, անհանդուրժողականություն քարոզող ներկայիս հանցագործ ադրբեջանական կառավարության մարդկության հանդեպ կատարած հանցագրոծությունների շարանը, որին էլ մաս է կազմում մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը տիպիկ մշակութային ցեղասպանության իրականացման սցենարով`արդյունքում ունենալով սաֆարովյան սադիստական դրսևորումներ և տասնյակ հազարավոր հայկական խաչքարերի, եկեղեցիների և այլ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստեր:
Իսկ այս ամենի մեջ զավեշտալին նա է, որ հարևան պետության`Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազերծած չհայտարարված պատերազմը և հետագայում ծնկաչոք խնդրանքով մինչ օրս գործող զինադադարի առկայությունը հիմք են հանդիսանում պարտվող երկրից կոնտրիբուցիա և փոխհատուցում պահանջելու համար հասցված վնասների դիմաց: Այս ամենին եթե գումարենք Ադրբեջանի և նրա արյունակից գործընկեր մեկ այլ պետության` թուրքական միջազգային հանցագործ կառավարության Հայաստանի հանդեպ արդեն երկու տասնյակ տարի տևող համատեղ կազմակերպած տնտեսական շրջափակումը, ապա պատկերը կամբողջանա:
Ներկայացվածի հիման վրա պարզ է դառնում ալիևյան ցինիկ քաղաքականության այս դրսևորման անհեթեթությունը` Հայասատանի նկատմամամբ ֆինանսական նկրտումներ ունենալու և ցնորական պահանջներ ներկայացնելու վերոհիշյալ փաստը:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անունից հավաստիացնում եմ, որ մեր հետագա քննարկումների և գործողությունների թեմա է եղել և հանդիսանալու է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններին մատուցված վնասների փոխհատուցման գործընթաց սկսելը միջազգային ատյաններում և հարցի հետապնդումը մինչ արդարության հաղթանակ:

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան