Լրահոս

11.06.2013 20:42


Անչափահասների պրոբացիան Հայաստանում

Անչափահասների պրոբացիան Հայաստանում

Սույն թվականի հունիսի 12-ի ժամը 11։00-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի Արգիշտի սրահում (հասցե` Վազգեն Սարգսյան 26/1) տեղի կունենա «ՀՀ-ում քրեական արդարադատության բարեփոխումների հզորացում, անչափահաս իրավախախտների հետ պրոբացիոն աշխատանքների պիլոտային մոդելի փորձարկում» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի նպատակը Հայաստանում իրականացվող քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հատկապես մեր երկրում պրոբացիայի պետական ծառայության ներդրմանն աջակցելն է՝ անչափահասների պրոբացիայի կազմակերպման պիլոտային մոդելի իրականացմամբ:

Միջոցառման ընթացքում իրենց մոտեցումները կներկայացնեն շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, Զբաղվածության պետական ծառայություն, UNICEF, World Vision- Հայաստան և այլն):

«Սոցիալական արդարություն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը