5 ամսում առգրավված կամ կամավոր հանձնված զենք և ռազմամթերքի վերաբերյալ ամփոփագիր
2013թ. 5 ամիսում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 448 միավոր հրազեն եւ 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ:
Նշված 448 միավոր հրազենից 75-ը կամ 16,7%-ը առգրավվել է, 66-ը կամ 14,7%-ը` հայտնաբերվել, իսկ 307-ը կամ 68,6%-ը` հանձնվել կամավոր:
448 միավոր հրազենից 52-ը եղել է ատրճանակ, 36-ը` ինքնաշեն ատրճանակ, 19-ը` ինքնաշեն կրակող սարք, 41-ը` ինքնաձիգ, 4-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 283-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն հրացաններ, 11-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն նռնականետ, 2-ը` գնդացիր եւ այլն:
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 46 101 փամփուշտ, 187,1 մետր դետոնացիոն քուղ, 101 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 248 նռնակ, 41 ինքնաշեն նռնակ, նռնակի 176 պայթուցիչ, 82 պայթուցիկ սարք, 5.8 գ պայթուցիկ նյութ, 33 ական եւ արկ, 404 ճայթիչ եւ 126 այլ ռազմամթերք:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 61 միավոր հրազեն եւ 18 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը կազմում է հանրապետությունում ընդհանուր հայտնաբերված կամ կամավոր հանձնված զենքի 13,6%-ը: Նշված 61 միավոր հրազենից 22-ը կամ 36,1%-ը, առգրավվել է, 26-ը կամ 42,6%-ը հայտնաբերվել է, իսկ 13-ը կամ 21,3%-ը՝ հանձնվել կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2013թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվել օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2013» միջոցառման 1-ին փուլը:
Միջոցառման 1-ին փուլի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր է հանձնվել ապօրինի պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:

ՀՀ ոստիկանություն