Տնտեսական

11.06.2013 13:09


ՍԱՊԾ–ից հերքում են «Նատալի ֆարմ»–ում ժամկետանց «Նարինե»–ի վաճառքի մասին լուրերը

ՍԱՊԾ–ից հերքում են «Նատալի ֆարմ»–ում ժամկետանց «Նարինե»–ի վաճառքի մասին լուրերը

Սննդամթերքի անվտանտության պետական ծառայությունն արձագանքել է հունիսի 10-ին ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրությանը և լուսանկարներին, որոնցում պատկերված են պիտանիության ժամկետն անցած «Նարինե» կաթնաթթվային մթերք, ՀԴՄ կտրոն և չեկ։

Ծառայության հաղորդագրության մեջ ասված է. «Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ներկայացուցիչներն այցելեցին չեկի վրա նշված հասցեով տեղակայված «Նատալի Ֆարմ» ՍՊԸ՝ Կասյան 2 հասցեով տեղակայված դեղատուն: Գնելով «Նարինե» մթերքի նմուշ՝ պարզվեց, որ տվյալ դեղատանը չեկի վրա նշված 11696 կոդով վաճառվում է ոչ թե լուսանկարներում երևացող «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության, այլ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե», տվյալ դեղատանը բացակայում էր «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության արտադրանք, ինչպես նաև Ծառայությունը ստացել է գրավոր հայտարարություն «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից այն մասին, որ տվյալ հասցեով տեղակայված դեղատանը իրացվում է միայն «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե» կաթնաթթվային մթերք:

Նշենք նաև, որ «Նարինե» կաթնաթթվային մթերքի շուկայում Ծառայությունը կատարում է ստուգումներ: Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն:

Կոչ ենք անում ՀՀ բնակիչներին և զանգվածային լրատվության միջոցներին սննդամթերքի շուկայում խախտումներ հանդիպելու դեպքում անմիջապես հայտնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ Ծառայության կողմից համապատասխան գործողություններ կատարելու համար: Հիշեցնում ենք կապի միջոցները՝

Թեժ գիծ»՝ 010 434040, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00

Էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected], շուրջօրյա»:


Այս խորագրի վերջին նյութերը