Հուլիսի 10-12–ը Ծաղկաձորում տեղի կունենա միջազգային գիտաժողով
Հուլիսի 10-12-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Թյուրքական աշխարհ, Կովկաս և Իրան. Քաղաքակրթությունների փոխներգործության խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի կազմակերպիչները «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել են, որ այն կունենա 100 մասնակից 21 երկրից։
-Գիտաժողովի նպատակն է՝ բացահայտել Կենտրոնական Ասիայից մինչև Արևելյան Եվրոպա և Հարավային Ռուսաստանից մինչև Իրան ընկած տարածքի աշխարհաքաղաքակրթական դերը համաշխարհային պատմության ողջ ընթացքում, վերլուծել գլոբալացման հետևանքները տարածքային փոխհամագործակցության ներկայի վրա և կանխատեսել զարգացումների ընթացքը, քանի որ գլոբալացումը, մի կողմից, հանդես է գալիս որպես նրանց մերձեցման հենք,-տեղեկացրել են գիտաժողովի կազմակերպիչները։