Ազգային ժողովում կազմակերպված լսումները, որ նվիրված էին «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին, ահագին «խորհելու» նյութ տվեցին: Օրինագծում խոսվում է նաեւ մասնավոր գերեզմանատներ ստեղծելու մասին:
Այդ կապակցությամբ իր մտահոգությունը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ի՞նչ է, ուզում ենք հիմա էլ աղքատների ու հարուստների գերեզմանատնե՞ր ունենալ: Շատ լուրջ խնդիրներ կան, բայց արդյո՞ք այս նախագծով մենք փորձում ենք այդ խնդիրները լուծել, թե՞ միայն մասնավոր գերեզմանատներ ունենալու հարցն է: Սա է ինձ մտահոգոմ»:
Պատգամավորի մտահոգությունը տեղին է:
Իսկ եթե ինձ հարցնեն՝ կասեմ, որ այս նախագծով իշխանությունը փորձում է սեփական պանթեոնը ստեղծել:
Նորից նայեք իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերը: Նրանց գերակշիռ մասը դոլարով միլիոնատեր է: Հետեւաբար, իշխանական բարձրաստիճանները եւ ոչ այնքան բարձրաստիճանները իրենց գերդաստաններով հանդերձ, պետք է ունենան համապատասխան պանթեոն՝ աղքատներից, թշվառներից ու բորոտներից հեռու (ինչպիսին համարում են ժողովրդին):
Սրանք ցանկանում են նաեւ հանդերձյալ կյանքում պահպանել իրենց քաղաքական ու հասարակական դիրքը, ստացած մեդալներն ու շքանշանները:
Հավանաբար, հույս ունեն, որ դժոխքի աստվածը՝ Հադեսը (Աիդ, Աիդես) ներողամտություն կդրսեւորի եւ թույլ կտա, որ սրանք «ստորերկրյա աշխարհում» նույնպես պահպանեն իրենց երկրային կարգավիճակը:
Բայց գոնե հիմա կարկտահարված մարզերի բնակիչները, սույն կենդանի մեռյալներին արդեն անիծում են՝ «Վա՜յ, հողեմ ձեր գլուխը»:
Ի դեպ, հիշեցնեմ, թե որտեղ է հանգչում բոլոր ժամանակների ամենախոշոր հայ ձեռնարկատեր եւ ազգային բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի դին: Թիֆլիսի հայոց Վանքի եկեղեցու գավթի մի անկյունում…
Իշխանության պանթեոնը

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ