Լրահոս

11.06.2013 15:19


Գագիկ Բեգլարյան. «Եթե տրանսպորտի ուղեվարձը թանկանա, կարվի հնարավորինը, որ այն շատ չնչին լինի»

Գագիկ Բեգլարյան. «Եթե տրանսպորտի ուղեվարձը թանկանա, կարվի հնարավորինը, որ այն շատ չնչին լինի»

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնել է, որ արվում է հնարավորը՝ մեղմելու տրանսպորտի ուղեվարձի հնարավոր բարձրացումը. «Եթե տրանսպորտի ուղեվարձը թանկանա, կփորձենք ամեն ինչ անել, որ գոնե շատ չնչին չափով լինի այդ թանկացումը։ Հաշվարկներ ենք անում, դրանք ամփոփելուց հետո ավելի կոնկրետ հանրությանը կներկայացնենք»,-ասել է Գ. Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ ամսական մինչև 10 հազ. խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվել է 156 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Այս խորագրի վերջին նյութերը