ՄԱԿ-ի երեք նոր անկյուններ բացվեցին Իջևան, Դիլիջան և Ստեփանավան քաղաքներում
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ ՄԱԿ-ի երեք նոր անկյուններ բացվեցին Իջևան, Դիլիջան և Ստեփանավան քաղաքներում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները, պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ:
ՄԱԿ-ի անկյուններ բացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում, Դիլիջանի ՀՀ Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում և Ստեփանավանի կենտրոնական գրադարանում: Դրանք բացվեցին Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ջանքերով:
ՄԱԿ ՀՏՎ կողմից ՄԱԿ-ի նորաբաց անկյուններին տրամադրվեց ավելի քան 2,500 միավոր գրականություն Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ ձեր համայնքների ներկայացուցիչները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք ձեր համայնքներում ՄԱԿ-ի անկյուններ բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավարություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»: