Լրահոս

11.06.2013 18:05


Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը

Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը

Ս/թ. հունիսի 14-ին Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը տեղի կունենա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Համաժողովը հանդիսանում է արդյունավետ հարթակ դեղագործության ոլորտի մասնավոր և հանրայինշահառուների համար` ծանոթանալու Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումներին, քննարկելուընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր, ինչպես նաև ուսումնասիրելու համագործակության նորհնարավորություններ:

Համաժողովը բաղկացած է երկու նիստից։ «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում»թեմայով նիստի ընթացքում կներկայացվեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները,նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովիերկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Այսնիստի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենցընկերությունները, նոր ձեռբերումները, արտադրանքները, ինչպես նաև տեխնոլոգիաները և գիտական հայտնագործություններն ու դեղագործության ոլորտում նորարարական լուծումները։

Համաժողովին զուգահեռ կանցկացվի դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջինձեռքբերումները։

Համաժողովը կազմակերպում է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը